ARARAT թանգարանը նախաձեռնել է #ԶգաՍրտով ներառական ծրագիրը, որը միտված է նպաստելու ներառական օրակարգի զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում ARARAT թանգարանը, համագործակցելով «Ունիսոն» ՀԿ հետ, կազմակերպել է շրջայցեր հաշմանդամություն ունեցող այցելուների համար։
Այցի ժամանակ հյուրերին հնարավորություն տրվեց ծանոթանալու հայկական կոնյակի հարուստ պատմությանը, պատմական վերելքի հատկանշական պահերի, ինչպես նաեւ դարավոր վարպետության ժամանակակից եզրերին։
ARARAT թանգարանում շրջայցի հետագիծը կառուցված է այնպես, որ նոր զգացողական փորձառությունն ընկալելի է դառնում թե´ տեսողական, թե´ շոշափողական, թե´ լսողական, թե´ հոտառական, եւ թե´ համային զգայարանների միջոցով։ Այս առումով, ARARAT թանգարանը հասանելի է հաշմանդամություն ունեցող այցելուներին ոչ միայն տարածքի հարմարավետությամբ, այլեւ զգայական ընկալման լայն հնարավորություններով։
Լուսանկարը՝ ARARAT
«Կոնյակագործության մեջ իրական ներդաշնակության կարելի է հասնել բացառապես յուրաքանչյուր մասնիկի յուրահատկության շնորհիվ։ Համոզված եմ, որ մենք՝ որպես հասարակություն, էլ ավելի մոտ կլինենք իրական ներդաշնակությանը, երբ կարողանանք գնահատել յուրաքանչյուրիս։ #ԶգաՍրտով նախագիծը խոչընդոտների բացակայության եւ բաց լինելու մասին է, ինչպես նաեւ նրա մասին է, որ ամենակարեւորը կարող ենք զգալ միայն սրտով։ Հուսով եմ, որ մեր նախաձեռնությունը հյուրերին ոչ միայն գեղագիտական վայելք կպարգեւի, այլեւ մեծ ոգեշնչման աղբյուր կհանդիսանա», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Արմեն Ալավերդյանը | Լուսանկարը՝ ARARAT
«Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությունն ու անձնակազմը մեզ համար կազմակերպեց ջերմ ընդունելություն։ ARARAT թանգարանը Երեւանի այն եզակի թանգարաններից է, որն իսկապես ապահովում է անարգել միջավայր: Սիրով խորհուրդ ենք տալիս բոլորին, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, ծանոթանալու այս եզակի թանգարանի պատմությանն ու ցուցանմուշներին»,- նշել է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: