Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնական, բույսերի գենետիկ Աննա Նեբիշը շահել է ԵՄ Հորիզոն 2020 Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը:
Աննա Նեբիշը խաղողի գենետիկայի հետազոտություններով զբաղվում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եւ ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնում:
Կրթաթոշակի շնորհիվ Աննա Նեբիշը ժամանակակից մեթոդներով կիրականացնի խաղողի գենետիկայի ուսումնասիրություններ նոր գեներ հայտնաբերելու նպատակով:
Նոր բազմակողմանի ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել Իսպանիայի Լոգրոնյո քաղաքի Խաղողի եւ գինու հետազոտությունների ինստիտուտում: Արդյունքները թույլ կտան ստանալ խաղողի նոր սորտեր ոչ թե քիմիական նյութերի ազդեցությամբ, այլ խաղողի սելեկցիայի եւ գենետիկական ինժեներիայի աշխատանքների շնորհիվ, ինչը նորարարական լուծումներ կառաջարկի խաղողագործության եւ գինեգործության զարգացման համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: