×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ջրի ձեւը» «Արարատ» թանգարանում

ԱՐԱՐԱՏ թանգարանում բացվել է Հայաստանի նորագույն պատմության լավագույն եւ իմաստուն լուսանկարիչներից մեկի՝  Զավեն Խաչիկյանի «Ջրի ձեւը» ցուցահադեսը:Այն կգործի մինչեւ դեկտեմբերի 19-ը:

Ցուցադրությունը ներկայացնում է աշխատանքներ «Հոսող ջուր» էսսեների շարքերից, որոնք «Արարատ» թանգարանի աջակցությամբ ամփոփվել են մեկ ալբոմում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Զավեն Խաչիկյանը պատմում է, որ շարքի բովանդակության փնտրտուքը վաղուց է սկսել, իսկ վերնագիրը գտել վերջում։  «Ջուրը շատ հարազատ է, ցանկացա դրա խորհրդին հետեւել՝ լեռներում ակունքներ փնտրելիս, հանգիստ հոսելիս, քարերի տակ թաքնվելիս»,- ասում է Զավեն Խաչիկյանը։

Զավեն Խաչիկյանը եւ Առնո Թադեւոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Թանգարանի ղեկավար Առնո Թադեւոսյանն ասում է, որ հատուկ ցուցասրահը ստեղծելով, «ցանկացել ենք ստեղծել մի կամուրջ, որը կօգնի մեր այցելուներին ճանաչել Հայաստանը նաեւ իր մշակույթով»։

Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանի նոր ցուցասրահը բացումը կայացել է նոյեմբերի 22-ին՝ Նարեկ Վան Աշուղաթոյանի «Հայաստանի հրաշք գանձերը» նկարի ցուցադրությամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին