ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որը հիմնադրումից ի վեր աջակցում է «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությանը, այս տարի անցկացրեց ARARAT Generosity Dinner երեկոն Երեւանի կոնյակի գործարանի թանգարանի պաշտոնական միջոցառումների շրջանակներում:
Միջոցառումը մեկ հարկի տակ միավորեց նախաձեռնության համահիմնադիրներին, հյուրերին, անցած տարիների դափնեկիրներին եւ, իհարկե, Ավրորա 2019-ի դափնեկիր Միրզա Դինայիին:
Միջոցառման հյուրերի շարքում էր Մարիինյան թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական տնօրեն Վալերի Գերգիեւը:
Վալերի Գերգիեւը, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ Երեւանի կոնյակի գործարանի Վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոյի հետ այցելեց ԱՐԱՐԱՏ թանգարան եւ ծանոթացավ ապրանքանիշի եզրերի բազմազանությանը՝ պատմությանը, վարպետության գաղտնիքներին, օրգանոլեպտիկային, ինչպես նաեւ ARARAT-ի մշակութային նախաձեռնություններին: Հյուրերը եղան նաեւ ԱՐԱՐԱՏ թանգարանի գանձարանում, որտեղ պահվում են հայկական կոնյակագործության անգին նմուշները:
«ARARAT-ն աջակցում է Ավրորային հիմնադրման օրվանից ի վեր: Սա հիանալի համագործակցություն է՝ ուղղված Հայաստանի իրական արժեքների տարածմանը՝ մեծահոգության եւ երախտագիտության գաղափարներին, ինչպես նախագծի շրջանակներում, այնպես էլ ամբողջ աշխարհում: ARARAT-ն այն ապրանքանիշն է, որը հաղորդակցվում է «Ի սրտե» եւ քարոզում է նման արժեքները: Մենք չափազանց ուրախ ենք հյուրընկալել Ավրորայի հերոսներին եւ դեսպաններին ԱՐԱՐԱՏ թանգարանում եւ ներկայացնել նրանց Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ ARARAT ապրանքանիշի ժառանգությունը, ինչպես նաեւ կիսվել մեր ջերմ պատմություններով»,- ասել է Կարին Մադելրիոն:
Կարին Մադելրիոն
Երեկոյի ավարտին միջոցառման հյուրերից մի քանիսը կիսվեցին իրենց տպավորություններով ARARAT-ի YouTube-յան հարթակի համար նախատեսված բացառիկ հարցազրույցների շարքում:
Լուսանկարները՝ ARARAT
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: