×

«Շերեփ»-ը շեֆ է փնտրում

«Շերեփ» ռեստորանը տեղեկացնում է շեֆ-խոհարարի թափուր հաստիքի մասին:

Թեկնածուները պետք է ունենան.

- Խոհարարի 5 տարվա աշխատանքային փորձ,

- Թիմ ղեկավարելու եւ համակարգելու 2 տարվա աշխատանքային փորձ,

- Գիտելիքի փոխանցման պատրաստակամություն,

- Մթերքի մշակման տեխնոլոգիաների, խոհանոցային գույքի օգտագործման իմացություն,

- Մեծ ծավալի մթերքների հետ աշխատելու կարողություն:

«Շերեփ»-ի շեֆ-խոհարարը պետք է ղեկավարի օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը, ընդունի պատվերները եւ համակարգի պատրաստման ընթացքը, ստուգի օգտագործվող մթերքի եւ պատրաստվող ուտեստների որակը, իրականացնի նոր աշխատակիցների ուսուցման եւ ինտեգրման գործընթացը:

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr.sherep@gmail.com էլ. փոստին`թեմա բաժնում անպայման նշելով «շեֆ-խոհարար», կամ զանգահարել 099-198-033, 011-508-800 հեռախոսահամարներին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին