1.5 տարի առաջ Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) սկսեց Convival Reunion կորպորատիվ միջոցառումների շարքը: Դրանց նպատակը հայկական պատմա-մշակութային ժառանգության բացահայտումն է գործարանի աշխատակիցների համար:
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Այն Pernod Ricard-ի “the Convivilaists” շարժման յուրօրինակ շարունակությունն է: Այդ շարժման հիմնական գաղափարախոսությունն այն է, որ միասին ապրած գեղեցիկ եւ հետաքրքիր պահերը մեր կյանքն ավելի վառ են դարձնում:
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Convival Reunion-ի միջոցառումներից վերջինն անցկացվել է Երվանդ Քոչարի տուն-թանգարանի հետ համատեղ՝ այն նվիրված էր վարպետի 120-ամյակին:
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Թանգարանի տնօրինության հետ համատեղ հատուկ երթուղի էր կազմվել Քոչարի մի քանի առանցքային ստեղծագործությունների երթուղով ՝ Սասունցի Դավիթ-Վարդան Մամիկոնյան-Կիբեռնետիկայի մուսան:
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Քանի որ վարպետության ու ոգեշնչման «նոր սահմանների բացահայտումը» հոգեհարազատ հասկացողություններ են ԱՐԱՐԱՏ-ի համար, միջոցառման շրջանակում Քոչարի ընտանիքի ջանքերով վերականգնվել էր վարպետի սիրելի աղանդերի բաղադրատոմսը: Այն կարողացան գնահատել ԵԿԳ-ի աշխատակիցները:
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Աղանդերի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Կարող ենք միայն ասել, որ այն հիշեցնում է ռուլետ, որի խորիզի հիմքը ընկույզն է:
Լուսանկարները՝ Երեւանի կոնյակի գործարան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: