×

Smoking Chef Grill & Wine ռեստորանի աշխատակիցները

«Երեմյան Փրոջեքթս»-ի «համով-հոտով-ժպտացող» վերնաշապիկները

Այսուհետ շաբաթ օրերին «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորաններում կարող եք հանդիպել «համով-հոտով կատակներով» եւ «ժպտացող» վերնաշապիկներով աշխատակիցներին։

«Երեմյան Փրոջեքթս»-ի թիմի նոր նախաձեռնությունը նպատակ ունի հայկական ռեստորանային ոլորտն ավելի հետաքրքիր եւ գունավոր դարձնել։


Անահիտ Գեւորգյանը

Ընկերության հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը GastroVino-ին պատմել է, գաղափարի առաջացման եւ այն կյանքի կոչելու մասին։

Գաղափարը

Ռեստորանային ոլորտը ստեղծագործելու լայն հնարավորություն է ընձեռում եւ մենք ցանկացել ենք այն ավելի հետաքրքիր, ուրախ եւ գունավոր դարձնել։ Միտքը շատ պարզ է։ Յուրաքանչյուր ամիս ընտրում ենք մեկ օր, որի ընթացքում համազգեստ չենք կրում՝ այլ տարբեր արտահայտություններով, ուրախ տրամադրություն հաղորդող շապիկներ ենք հագնում։ 


«Լավաշ» ռեստորանի աշխատակիցները

Շապիկներում օգտագործել ենք տարբեր արտահայտություններ, որոնք տարածված եւ սիրված են։ Դրանք ինչպես մեր ցանցում ծնված արտահայտություններ են, այնպես էլ ժողովրդական ասույթներ։

Իրականացում

Առաջին անգամ այս նախաձեռնությունը իրականացրել ենք հունիսի 15-ին։ Այն շատ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց ե՛ւ աշխատակիցների, ե՛ւ հաճախորդների շրջանում։ 


«Շերեփ» ռեստորանի աշխատակիցները

Հաճախորդների կողմից ամենասիրելիների շարքից են «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Լանչապար», «Նախաճաշ 8։30», «#լանչկենտրոն» գրություններով շապիկներն են։ 


Կան նաեւ անգլերեն տարբերակներ, օրինակ՝ «Мy kitchen, my rules», «tea shirt» եւ այլն։ Գրությունները ուղեկցվում են հետաքրքիր նկարներով, նախշերով եւ մշտապես թարմացվում են։ 


«Լավաշ» ռեստորանի աշխատակիցները

Օգտագործում ենք նաեւ հաճախորդների կողմից հնչող հետաքրքիր եւ ուրախ մտքեր, ինչպես օրինակ «Լավաշաթերապիա»-ն է, որը հորինել էր ռուսաստանցի լրագրողը «Լավաշ» ռեստորանում ընթրելիս։

Ինչպե՞ս ձեռք բերել շապիկները

Հաճախորդների շրջանում շապիկների նկատմամբ բավական մեծ պահանջարկ է առաջացել։ Հատկապես զբոսաշրջիկներն են ցանկանում դրանք ձեռք բերել։ 

Մինչեւ այսօր փորձել ենք հնարավորության սահմաններում նվիրել, բայց առաջիկայում շապիկները կվաճառվեն «Լավաշ» ռեստորանի խանութում։ Կընտրենք ամենասիրվածները եւ մշտապես կթարմացնենք տեսականին։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը միավորում է «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները, «Երեւանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Պանդոկ Երեւան.գետափին» ռեստորանը, Smoking Chef Grill & Wine ռեստորանը:

Թագուհի Հովհաննիսյան

Լուսանկարները՝ «Երեմյան Փրոջեքթս»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին