Միջազգային Where To Eat 2026 մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են։
Երեմյան ընկերությունների խմբի Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցով եզակի Ռենոմե ռեստորանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
Լավագույն շեֆ-խոհարար տիտղոսին է արժանացել Ռենոմե ռեստորանի շեֆ-խոհարար, Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ուսումնական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանը։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
«2021 թվականին Երեւանում հիմնադրելով Հայաստանում առաջին եւ միակ բարձր հեղինակային խոհանոցը՝ Ռենոմեն, մեր ընկերությունը նպատակ ուներ նախեւառաջ Հայաստանը դիրքավորել աշխարհին միշլենյան աստղով լավագույն ռեստորաններ պարգեւած երկրների շարքին։ Այժմ հպարտությամբ կարող ենք փաստել, որ Ռենոմեն դարձել է աշխարհի գաստրոքարտեզին Հայաստանի այցեքարտը։
Մենք հպարտությամբ ենք նշում, որ Ռենոմեն Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գործունեության եւ Հայաստանի հյուրընկալության ոլորտի բարձրակետն ու գոհարն է»,- ասել է Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Մարքեթինգի եւ հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Լուսինե Երեմյանը։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
2025 թվականին Nomad Capitalist-ի կողմից Ռենոմեն ճանաչվել էր նաեւ Երեւանի ամենաշքեղ վայրերից մեկը։ Ըստ միշլենյան հեղինակավոր փորձագետների՝ այս ռեստորանը Միշլեն աստղի հավասարազոր ռեստորան է եւ աշխարհի միակ հայկական բարձր հեղինակային խոհանոցը, որի ճաշացանկը ոգեշնչված է Հայաստանի բնաշխարհի մթերքներից, ստեղծարար մտքից եւ հայկական ինքնությունից։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը մերօրյա խոհարարական արվեստի նորարարն ու վիրտուոզն է։ «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը լավագույն կերպով ներկայացնել աշխարհին։ Ռենոմեն նախեւառաջ ճոմփորդություն է եւ ոգեշնչում յուրաքանչյուր անհատի համար։ Իսկ իմ ոգեշնչումը Հայաստանի բնությունն է, որտեղ ես գտնում եմ իմ լավագույն մտքերն ու ներշնչանքը, իրական հանգստությունը»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Ռենոմեն արժեքավորը գնահատողների, խոհարարական բացառիկ արվեստն ընկալողների, կատարյալ համային փորձառություններ փնտրողների համար է։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Ուտեստների բացառիկությունը, սեթի տրամաբանությունը, լավագույն գինիների ուղեկցությունը, բացառիկ սպասարկումն ու զուսպ շքեղությամբ միջավայրը Ռենոմեն դարձնում են լավագույն ռեստորան-փորձառություններից մեկը։ Այստեղ հյուրի ուշադրությունն ու բոլոր զգայարանները կենտրոնանում են շեֆ-խոհարարի տաղանդի եւ համային ճամփորդության վրա։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերը հիացմունք եւ զարմանք են ապրում Ռենոմեում, քանի որ հեղինակային բարձր խոհանոցը նրանք ասոցացրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ, բայց ոչ երբեք Հայաստանի հետ։ Այսօր արդեն Հայաստանն իր տեղն ունի աշխարհի բարձր խոհանոցի քարտեզում՝ ի դեմս Ռենոմեի։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Ռենոմե բարձր հեղինակային ռեստորանը գտնվում է Երեւանի ամենակենտրոնական հատվածներից մեկում՝ Փավստոս Բուզանդ 91 հասցեում, «Կազա Նոստրա» իտալական ռեստորանի վերնահարկում։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Այն աշխատում է երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 18:00-ից սկսած՝ նախատեսված է 26 հյուրի համար՝ երեկոյան դրես-կոդով՝ անվանական յուրաքանչյուր հյուրի համար ճաշացանկով։
Ռենոմեում համային ճամփորդություն ամրագրելու համար այցելեք https://renommee.am/hy կայքը։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: