Դժվար է հավատալ, բայց լեգենդար շեֆ Գորդոն Ռամզին յուրահատուկ նախաճաշների սիրահար չէ եւ սովորաբար ընտրում է այն, ինչ մեզանից շատերն ունեն սառնարաններում:
Նախորդ տարի, երբ պատրաստվում էր Ironman եռամարտի մրցմանը, Գորդոն Ռամզին փորձում էր առավոտները հնարավորինս պարզ նախաճաշով սկսել։ Հաճախ դա վարսակի փաթիլներ էին, որոնք թույլ են տալիս երկար պահպանել ինչպես էներգիան, այնպես էլ հագեցվածության զգացումը։
Բայց Ռամզին վարսակի փաթիլները հատուկ եղանակով է պատրաստում։ Նա վարսակը կաթի եւ ջրի խառնուրդում եփում է 15–20 րոպե՝ մինչեւ այն հասնի «կրեմային» կոնսիստենցիայի: Հետո ավելացնում է արմավ, դարչին եւ մի քիչ մշկընկույզ։ Երբեմն նաեւ խնձորի կտորներ է ավելացնում կաթսայի մեջ։
Երբ Ռամզին մրցումների չի պատրաստվում է, կարող է «կատարյալ նախաճաշի սենդվիչ» պատրաստել, որի պարունակությունն է՝ բեկոն, երշիկ, ջեռոցում թեթեւ տապակված լոլիկ եւ կարագի մեջ տապակված ձու։
Գորդոն Ռամզին նախաճաշի շատ այլ բաղադրատոմսեր ունի, որոնց կարող եք ծանոթանալ այս հղումով.
https://www.gordonramsay.com/gr/recipes/category/breakfast


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: