Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպիսին է մոլորակի ամենահարուստ մարդու սննդակարգը։ Շատերը հավանաբար կպատկերացնեն հազվագյուտ բաղադրիչներով լի, բարձրակարգ ռեստորանային ուտեստներ։
Բայց եթե հետեւենք Իլոն Մասկի հրապարակային խոսքերին, պատկերը շատ ավելի երկրային է, իսկ առողջ ապրելակերպ վարողների համար՝ անգամ անփույթ։
Իլոն Մասկն ասում է, որ նախաճաշն օրվա ամենակարեւոր կերակուրն է, իսկ սնունդն իր համար առաջին հերթին էներգիայի աղբյուր է։
Հարցազրույցներից մեկում Մասկը նշել է, որ իր սովորական նախաճաշը բաղկացած է սթեյքից, ձվից եւ սուրճից։
Իլոն Մասկը չի վարանում ծաղրել չափազանց լուրջ մոտեցումները առողջ սննդին Մի անգամ X հարթակում հանդիպած «շաքարը թույն է» հայտարարությանը Մասկը պատասխանել էր.
«Ես ամեն առավոտ դոնաթ եմ ուտում։ Դեռ կենդանի եմ»։
Նա գրեթե պաշտամունքային վերաբերմունք ունի Diet Coke-ի հանդեպ, իսկ լատեի կատակով ասում է, որ այն մեծահհասակների համար պարզապես տաք կաթ պատվիրելու պատրվակ է։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: