«Բոլոր լավ բաները պետք է ավարտվեն». այսպես է Epicure բար-ռեստորանը հայտնել իր փակվելու մասին։
8 տարի Պուշկինի 40 հասցեում գտնվող Epicure-ը հրաժեշտի երեկոն իր հյուրերի եւ արդեն ընկեր դարձած այցելուների հետ անցկացրել է 2025թ. հունվարի 5-ին։
Epicure-ի թիմն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իրենց այս տարիների ճանապարհորդությանն ու միասին պատմություն ստեղծել։
Միաժամանակ բար-ռեստորանը իր այցելուներին խոստացել է վերադառնալ.
«Սա ավարտ չէ, այլ հաջորդ գլխի սկիզբն է, որտեղ էլ որ այն տանի։
Կտեսնվենք ավելի ուշ։ Շնորհակալություն՝ մեր պատմության մի մասը լինելու համար»,- գրված է Epicure-ի ֆեյսբուքյան էջում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: