2023 թվականին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր 17 ռեստորաններում սպասարկել է շուրջ 1 500 000 հյուր, 702 000-ից ավելի զբոսաշրջիկ։
Այդ մասին Banks.am կայքում հրապարակված հոդվածում գրել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:
«Հաջորդ տարին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության համար՝ իր բոլոր նախագծերով, լինելու է աշխատանքային լրջագույն գործընթացների տարի։ Ռեստորանային ոլորտում ավելի շատ կենտրոնանալու ենք վերադասավորումների, ներքին կառավարման սկզբունքների, կառավարման ավտոմատացված համակարգի եւ մոդելների ներդրման վրա, ինչը հնարավորություն կտա ակտիվ զարգացնել ոլորտը։
Կարեւոր հիմք ունենք, բայց դեռ կան անելիքներ բոլոր փոխկապակցված օղակների համակարգված եւ անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Գործընթացը մեկնարկել ենք եւ նախատեսում ենք հաջողությամբ ավարտել 2024-ին։ Հավակնոտ նպատակներ կան, ինչպես եւ եղել են մշտապես։ Շարունակելու ենք աշխատել նույն ոգով, նոր նպատակներով ու երազանքներով», - նշել է Դավիթ Երեմյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: