×

Լուսանկարը՝ «Աթենք»

«Աթենք» ընկերությունը՝ «Հայաստանի լավագույն սոմելիե-2023» մրցույթի գործընկեր

Հայաստանյան շուկայում մսամթերքի առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունը հունիսի 26-ից 27-ը Հայաստանի սոմելիների եւ փորձագետների ասոցիացիայի նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ անցկացված սոմելիեների մրցույթի գործընկերն էր։

«Աթենք» ընկերությունը միջոցառմանը ներկայացել է իր «Աթենք Պրայմ» տեսականիով, որը ներառում է չորիզո բնական թաղանթում, սուջուխ բնական թաղանթում, ֆիլե, պրոշուտտո, պանչետտա, կոպպա եւ բաստուրմա անգուսի մարմարե մսից։

Լուսանկարը՝ «Աթենք»


«Մենք կարեւորում ենք նման նախաձեռնությունների իրականացումը, որոնք նպաստում են երիտասարդ մասնագետների մասնագիտական աճին։ «Աթենք Պրայմ» ապրանքանիշը իդեալական համադրություն է գինու հետ։ Այդ համադրությունը գնահատեց նաեւ պրոֆեսիոնալ ժյուրին։ Հատկապես անգուսի մսով պատրաստված բաստուրման արժանացել է ժյուրիի անդամների հատուկ ուշադրությանն ու հիացմունքին։

Լուսանկարը՝ «Աթենք»


Մեր արտադրանքի հիմքում որակն է։ Մենք ձգտում ենք հասնել նրան, որ մեր սպառողը որակյալ մսամթերք օգտագործի։ Ուրախ ենք, որ մեր արտադրանքը սիրում են ոչ միայն տեղացի սոմելիները, այլ նաեւ օտարերկրացիները։ Մեր պրոշուտտոն մրցույթի մասնակիցների շրջանում ամենասիրելիների շարքում էր»,-նշել է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Ալինա Շիբոյանը։

Լուսանկարը՝ «Աթենք»


«Հայաստանի լավագույն սոմելիե-2023» մրցույթին մասնակցում էին գինեգործությամբ զբաղվող հայաստանյան մի շարք ընկերություններ, մասնակիցների թվում էին սոմելիեներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Պրոֆեսինոալ ժյուրիի կազմում ընդգրկված էին Եվրոպայից փորձագետներ։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին եւ հաղթողներին «Աթենք» ընկերությունը՝ որպես միջոցառման գործընկեր, մսամթերքի տոնական հավաքածուներ է նվիրել։

30-ամյա հայկական առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունն ունի  երշիկի, մսային ուտեստների եւ կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան եւ իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի եւ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:  Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում եւ համակարգում է հումքի մատակարարումից մինչեւ պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:  «Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ՝ ՀՀ-ում 27, ԼՂՀ-ում 1, Վրաստանի Հանրապետությունում 5: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին