«Աթենք» մսամթերք արտադրող ազգային բրենդի 200-ից ավելի արտադրատեսականու շարքում այսուհետ սպառողը կգտնի նաեւ պրեմիում դասի մսամթերք։
Իտալական ամենահայտնի տեսակներից մինչեւ մեզ ծանոթ մսամթերք՝ տեխնոլոգիական յուրահատուկ մշակմամբ եւ մատուցմամբ. «Աթենք» ընկերության գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանը պատմում է պրեմիում դասի մսամթերք արտադրելու, դրանց առանձնահատկությունների, տեխնոլոգիաների եւ «Աթենքի» նոր տեսականու մասին։
Արդեն երեսուն տարի է՝ «Աթենքն» իր սպառողին ներկայացնում է բարձրորակ եւ կարեւորը՝ հայրենական արտադրանք։ Մենք անընդհատ կատարելագործվում ենք, մշտապես թարմացնում, ավելացնում մեր տեսականին եւ փորձում ենք սպառողին առաջարկել յուրահատուկ ու բազմազան տեսականի։ Ունենք ինչպես հայտնի բաղադրատոմսերի՝ մեր ձեռագրով ու մոտեցումներով մշակումը, այնպես էլ մեր հեղինակային ապրանքատեսակները, որոնք սիրվել ու բարձր են գնահատվել սպառողների կողմից։ Նույնը նաեւ վերաբերում է մեր արտադրության տեխնոլոգիաներին. «Աթենքում» միաժամանակ կիրառվում են մսամթերքի արտադրության եւ´ ավանդական, եւ´ ժամանակակից տեխնոլոգիաներ:
Լուսանկարը՝ «Աթենք»
Պրեմիում դասի մսամթերքի արտադրություն մեկնարկելու համար ունեինք բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու հնարավորությունները եւ, իհարկե, մեր սպառողներին հայկական արտադրության լավագույն ապրանքատեսականին ներկայացնելու ցանկությունը։
Չորիզոյից մինչեւ անգուսի մարմարյա մսից Բաստուրմա. «Աթենք Պրայմն» ունի յուրահատուկ տեսականի
«Աթենք Պրայմի» յուրաքանչյուր մսային արտադրանք պատրաստված է միայն հատընտիր մսեղիքից։ Դա նշանակում է, որ մսակտորներն ընտրվում են ոչ միայն որակական ցուցանիշներով, այլ նաեւ ըստ արտադրանքի առանձնահատկության, ըստ կենդանու հատվածի, անգամ ավելին` ըստ կենդանու ցեղատեսակի:
Լուսանկարը՝ «Աթենք»
Այս պահին ունենք 7 անուն ապրանք` չորիզո բնական թաղանթում, սուջուխ բնական թաղանթում, ֆիլե, պրոշուտտո, պանչետտա, կոպպա եւ բաստուրմա անգուսի մարմարե մսից։ Նշվածներից յուրաքանչյուրը հում չորացրած մթերք է, հետեւաբար, այս մթերքների ստացման բարդությունը կայանում է նրանում, որ ամիսների ընթացքում ամեն օր պետք է հետեւել այն գործընթացներին, որոնց շնորհիվ միսը բնական ճանապարհով զրկվում է իր մեջ առկա խոնավությունից եւ ձեռք բերում միայն տվյալ մթերքին բնորոշ յուրահատուկ համ եւ նուրբ կոնսիստենցիա:
Լուսանկարը՝ «Աթենք»
Բոլոր ապրանքատեսակների հիմքում ընկած են հիմնային եվրոպական բաղադրատոմսերը, տեխնոլոգիական մոտեցումներն ու գաղտնիքները, բայց դրա հետ մեկտեղ կան նաեւ որոշակի հեղինակային լուծումներ մեր կողմից, որոնց միջոցով, պահպանելով իրական ապրանքի համը, ավելացվել են նաեւ հայկական գուրմանական քիմքին ավելի մոտ նոտաներ:
Լուսանկարը՝ «Աթենք»
Բոլոր ապրանքատեսակները անցնում են հասունացման եւ չորացման երկարատեւ փուլ, որը տեւում է 2-ից մինչեւ 12 ամիս: Օգտագործվում են յուրահատուկ համեմունքներ, որոնք այլ մսային արտադրանքներում չեն կիրառվում:
Պրեմիում դասի մսամթերքը բոլոր տեսակի գուրմանների համար է
Այս անգամ փորձել ենք ներկայացնել ամենահայտնի տեսակները, որոնք մեր սպառողները վստահաբար փորձել են տարբեր երկրներում, եւ այդ նույն համն ու որակը ցանկանում էին ձեռք բերել նաեւ Հայաստանում։ Ամենահայտնին, կարծում եմ, չորիզոն է, որն իսպանական մսային արտադրանք է, եւ Իսպանիայում գոյություն ունի չորիզոյի տասնյակից ավելի բաղադրատոմս։ «Աթենք Պրայմի» չորիզոյի պատրաստման հիմքում ընկած է հենց իսպանական բաղադրատոմսն ու իրական իսպանական չորիզոյի համը:
Լուսանկարը՝ «Աթենք»
Իսկ անգուսի մարմարե մսից պատրաստված բաստուրման ոչ միայն համային, այլ նաեւ էսթետիկ հաճույք է պարգեւում իր տեսքով եւ «գծագրած» անթերի կտրվածքով: Պանչետտան պատրաստված է խոզի մսի լավագույն հատվածից` կրծքամսից: Այն միակ հատվածն է, որի մսային եւ ճարպային շերտերն իրար հաջորդում են մի քանի շերտով:
Լուսանկարը՝ «Աթենք»
Ավելի քիչ յուղային մթերք նախընտրողների համար ստեղծվել է Կոպպան` վզի միսը: Իսկ ֆիլեն ամբողջությամբ մսային արտադրանք է` առանց յուղային որեւէ շերտի:
Լուսանկարը՝ «Աթենք»
Ներկայացված արտադրանքը բարձր է գնահատվել մեր սպառողների կողմից: Առաջիկայում կհամալրենք «Աթենք Պրայմի» շարքն ու կներկայացնենք նոր տեսականի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: