×

Լուսանկարը՝ ARARAT

«Երկրի աղի» երրորդ ակտը․ փարիզյան ոճը Երեւանի սրտում

«Շաբաթ, երեկո, քաղաքի կենտրոն։ Զվարճանալու ցանկություն։ Փարիզյան ոճ եւ սննդի նկատմամբ չարաճճի, խուլիգանական մոտեցում», - այսպես է նկարագրել «Երկրի աղը» փառատոնի երրորդ եւ վերջին ընթրիքը նախագծի հեղինակ, գաստրոլրագրող եւ «Соль» տելեգրամ-ալիքի ստեղծող Իվան Գլուշկովը:

Լուսանկարը՝ ARARAT


«Երկրի աղը» փառատոնը կյանքի է կոչվել Երեւանի կոնյակի գործարանի հետ համատեղ, ուստի եզրափակիչ ընթրիքի անցկացման տրամաբանական վայր էր Phoenix կոկտեյլային բարը, որը գտնվում է Երեւանի սրտում՝ Աբովյան, 10 հասցեում տեղակայված 19-րդ դարի պատմական շենքում։

Լուսանկարը՝ ARARAT


«Չափազանց ուրախ եմ, որ АРАРАТ-ի հետ իրականացրել ենք այս «քեֆերի» շարքը Հայաստանի ամենավառ անկյուններում։ Բոլոր շեֆերը շատ տարբեր են եւ յուրաքանչյուրը յուրովի է հյուրերի համար բացահայտել երկրի աղը՝ հաշվի առնելով տեղի համերը, ավանդույթներն ու յուրահատկությունները։ Ասօրվա ընթրիքին կտեսնենք Անտոն Կովալկովի եւ Գեորգի Տրոյանի անկաշկանդ ու հանգիստ դուետը։ Նրանք հորինում էին կերակրատեսակները բառացիորեն ԳՈՒՄ-ի շուկայի աստիճաններին եւ մինչեւ վերջին րոպեն շարունակում լրացնել մթերքի ցանկը։ Ամեն ինչ ստացվեց առավելագույնս իմպրովիզացված, բայց միեւնույն ժամանակ շատ որակյալ, իսկ ARARAT կոկտեյլներից յուրաքանչյուրը լրացրեց շեֆերի գաղափարը»,- պատմել է Իվանը։


Անտոն Կովալկովը եւ Գեորգի Տրոյանը մոսկովյան Le Pigeon նոր ռեստորանի համասեփականատերերն ու շեֆերն են, որը բացվել է ռեստորատոր Անտոն Պինսկու հետ համագործակցությամբ: Le Pigeon-ի մասնագիտացումը փարիզյան խոհանոցն է:

Լուսանկարը՝ ARARAT


«Ժամանակակից Փարիզը միջազգային կաթսա է, որտեղ տարբեր մշակույթների բազմաթիվ ներկայացուցիչների համեր են խառնված: Ճապոնացի խոհարարները պատրաստում են ֆրանսիական խոհանոց, ֆրանսիացի խոհարարները կախարդագործում են իտալական խոհանոցի վրա, հայտնվում են նոր բույրեր, բայց հիմքում միշտ դասականն է: Մենք էլ որոշեցինք փոխանցել Փարիզի ոգին մեր տեսանկյունից։ Այսօրվա ընթրիքը ստեղծվել է նման ձեւով. հիմք են ծառայել մեր դասական կերակրատեսակները, որոնց ավելացվել է տեղական մթերք»,- ասել է Անտոն Կովալկովը:

Լուսանկարը՝ ARARAT


«Հիմա մրգերի եւ բանջարեղենի շքեղ սեզոն է, բոլոր համերը գերհագեցած են, բայց ամենահետաքրքիրը ճաշատեսակներ ստեղծելու համար ծանոթ թվացող մթերքի նոր համեր հայտնաբերելն եւ հետաքրքիր համադրություններ փնտրելն է՝ «ծեծված ճանապարհով» գնալու փոխարեն։ Շուկան ոգեշնչման ամենաուժեղ աղբյուրն է։ Մեզ տպավորեց պանիրների բազմազանությունը, մանդակը, սինդրիկը, բազմաթիվ թթու բանջարեղենն ու կանաչեղենը, թթի օղին։ Հուսով ենք, որ մեր գաստրոնոմիկ «զվարճանքը» կուրախացնի հյուրերին»,- հավելել է Գեորգի Տրոյանը։

Լուսանկարը՝ ARARAT


Phoenix կամերային մթնշաղում հեղինակային ողջույնի կոկտեյլներից, ընտրագույն ելակից, հայկական բորբոսով պանրից եւ թարմ քաղած կանաչիներից պատրաստված պեստոյից հետո հյուրերը տեղավորդում են սեղանների շուրջ։ Ոմանք արդեն ծանոթ են նախորդ ընթրիքներից եւ նստում են միասին՝ նոր գաստրոնոմի արարի ակնկալիքով:


Մատուցում են սառը նախուտեստներ։ Մթերքների համադրությունը զարմացնում է, իսկ համտեսից հետո՝ հիացնում։ Կլոր կտրատած լոլիկները մատուցվում են քաղցր, բորդո գույնի կեռասի, երկու տեսակի երիտասարդ պանիրների եւ նարշարաբի հետ։ Աղով թեթեւ բռնած իշխանը՝ հայկական ընկույզով, թարխունով եւ անանուխի պեստոյով, կտրատած թարմ վարունգով, սալորով եւ շուկայից գնված մարինացված բանջարեղենով։ Հյութալի թարթառը՝ սինդրիկով, իսկ կտրատած թարմ ծնեբեկը՝ ազնվամորի-ելակով, թահինով եւ տնական մարինացված սոխով։ Այս ամենն այնքան ներդաշնակ է հնչում, որ մի քանի րոպե անց բավականին ծանոթ ու բնական է թվում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Լիմոնադ հիշեցնող թարմեցնող «Ադանա» կոկտեյլը՝ ARARAT Apricot-ից, վարունգի եւ նեկտարինի հյութերից, տնական վանիլի օշարակից եւ միջերկրածովյան տոնիկից նրբորեն ստվերարկում է առաջին մատուցումը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տաք նախուտեստներն են կարտոֆիլը՝ տապակած սերուցքի խտության հալած ռեժանում, սեւ խավիարի եւ մանր կտրատած կանաչ սոխի հավելմամբ եւ ծնեբեկի բարձի վրա դրված կարամելացված կարագի մեջ կարմրախայտը՝ վրան մարինացված արմատներ ցանած:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մուշ» կոկտեյլը, որը պատրաստված է Ararat Coffee-ից, ազնվամորու խյուսից, տնական դարչինի եւ մեխակի օշարակից, ANGOSTURA բիթերից եւ բուրավետ տոնիկից, լրացնում է ընդմիջումը հիմնական տաք ուտեստի մատուցումից առաջ:

Լուսանկարը՝ ARARAT


Հիմնական կերակրատեսակը անանուխի համով գառան նրբագույն կողիկներն են՝ դասական Դեմիգլաս սոուսով, թթի եւ գրիլի վրա պատրաստված կանաչ լոբիով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ընթրիքների մշտական բարտենդեր Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով՝ մսեղենի հետ լավագույն համադրություն է մնում 7 տարեկան ԱՆԻ կոնյակը:

Լուսանկարը՝ ARARAT


Որպես դեսերտ մատուցվում է տապակած ծիրան, թեթեւ դառնությամբ նուշից սքռեմբլ եւ լիբանահայերի պատրաստած Աշտա տնական պաղպաղակը՝ երկար եռացված եւ հարած յուղոտ կաթից՝ հիլի հավելմամբ: Ամբողջական երջանկության համար այս աղանդերը առատորեն ցողված է ARARAT Apricot կոնյակային ըմպելիքով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Վան» հեքիաթային կոկտեյլը՝ ARARAT Cherry-ից, ընկույզի օշարակից, նարնջի հյութից եւ կոճապղպեղի գարեջրից, պետք է եզրափակի փարիզյան ակցենտով երեւանյան ընթրիքը, սակայն հյուրերը դեռ երկար ժամանակ չեն հեռանում, փոխանակվում են հեռախոսահամարներով եւ համեղ վայրերի հասցեներով՝ որպեսզի ավելի մեծ հաճույքով շարունակեն բացահայտել արեւը, օդը, հույզերն ու կյանքի ծարավը իր մեջ ներընկալած հայոց հողի աղը։

Աննա Բուբուշյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին