Քաղաքային թոհուբոհից հեռու եւ միաժամանակ քաղաքի սրտում՝ Հրազդան գետի ափին, 2018 թվականին բացվեց «Երեմյան փրոջեքթսի» «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի 5-րդ նախագիծը՝ «Պանդոկ Երեւան Գետափինը»։
Ազգային համեղ ու բազմազան խոհանոց, հյուրընկալ ընտանեկան միջավայր, հետաքրքիր գաստրոտուրեր, երաժշտական անմոռանալի երեկոներ եւ պարային ներկայացումներ. «Պանդոկ Երեւան Գետափինը» սիրում եւ նախընտրում են հենց այս ամենի համար։
«Պանդոկ Երեւան Գետափինում» ամառային երեկոներն ամենասպասված իրադարձությունն են. ամեն օր ռեստորանի բացօթյա բեմում համերգային շոու ծրագիր է, հնչում են սիրված երգեր հայտնի արտիստների եւ խմբերի կատարմամբ։
Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հայկական խոհանոցային մշակույթով, «Պանդոկ Երեւան Գետափին»-ում կարող են մասնակցել գաստրոտուրերի, թոնրում թխել հայկական ավանդական լավաշ, շեֆ-խոհարարի հետ միասին պատրաստել տոլմա, խորոված եւ այլ ուտեստներ։
«Ռեստորանը պետք է դիտարկենք որպես մեր տուն, հյուրին էլ դիմավորենք այնպես, ինչպես մեր տուն եկողին կդիմավորեինք»,- ասում են ռեստորանի թիմի անդամները: Հյուրերն էլ «Պանդոկ Երեւան Գետափին» սիրում են հենց այդ հոգատարության ու ջերմության համար։
«Պանդոկ Երեւան Գետափինը» շատ կարճ ժամանակում դարձավ երեւանցիների եւ քաղաքի հյուրերի սիրելի վայրերից մեկը. այստեղ միշտ վերադառնում են՝ գեղեցիկ ու ներդաշնակ օր անցկացնելու համար։
«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի առաջին նախագիծը բացելու օրվանից «Երեմյան Փրոջեքթս»-ի համար կարեւոր նպատակ եւ առաքելություն է եղել հայկական ազգային մշակույթն ու պատմությունը վերհանելը, ինքնատիպ ձեւով ներկայացնելն ու մշտապես գրավիչ մատուցելը։
Արդյունքում՝ այսօր «Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանում բացի ազգային խոհանոցի ուտեստները վայելելուց, հյուրերը նաեւ հնարավորություն ունեն դիտելու հայկական ավանդազրույցների, պիեսների եւ էպոսների մոտիվներով բեմադրված երաժշտական պարային ներկայացումներ, որոնք բացի տեղացիներից, տպավորում եւ գրավում են նաեւ զբոսաշրջիկներին, ճանաչելի դարձնում հայոց պատմությունը եւ դրա մասին խոսում յուրահատուկ ձեւով՝ արվեստի լեզվով։ «Հայկ եւ Բել», «Մեդալիոն», «Իլյուզիա», «Արա Գեղեցիկ» ներկայացումները դարձել են ռեստորանի այցեքարտը։
«Պանդոկ Երեւան Գետափին»-ը՝ բնությանն ավելի մոտ լինելու եւ դրա հեքիաթային շունչը զգալու յուրօրինակ վայր է, վայր, որտեղ ամեն ինչ հայկականի ու հայկականության մասին է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: