×

15-ամյա «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորանները. «Շերեփ»

Երեւանի սրտում, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ ու խորհրդանշական հասցեում՝ նախկին «Արմենիա» սրճարանի տեղում 2017 թվականին բացվեց «Շերեփ» ռեստորանը։

Ինչպես «Երեմյան Փրոջեքթսի» բոլոր նախագծերի դեպքում է՝ այս ռեստորանի անվան ընտրությունն էլ պատահական չի եղել. շերեփը խոհարարի ձեռքի հիմնական ու ամենակարեւոր գործիքն է, նրա վարպետության խորհրդանիշը։ Իսկ այդ վարպետությունը դրսեւորվում է խոհանոցում, երբ մի ամբողջ թիմ ստեղծագործում ու արարում է։

Խոհարարների տաղանդը, ուտեստների պատրաստման արվեստն ու խոհանոցում աշխատելու հետաքրքիր եւ յուրօրինակ գործընթացը հյուրերին էլ հասանելի դարձնելու նպատակով «Երեմյան Փրոջեքթսը» «Շերեփ» ռեստորանը ներկայացրեց եզակի կոնցեպտով՝ «Շերեփը» դարձավ Հայաստանում ամենամեծ բաց խոհանոցով ռեստորանը, որտեղ խոհարարները ետնաբեմից եկան առաջին գիծ։

Այսօր հյուրերը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչպես է պատրաստվում իրենց ուտեստը, ինչպես է հասնում սեղանին,  կարողանում են անձամբ շփվել խոհարարների հետ եւ հետեւել խոհարարների աշխատանքին։ «Շերեփի» բաց խոհանոցի մաս է նաեւ թոնիրը, որտեղ հյուրերի աչքի առջեւ պատրաստվում են հայկական ավանդական անուշաբույր լավաշը, գաթան, ժենգյալով հացը։

«Երեմյան Փրոջեքթսի» այս կոնցեպտուալ ռեստորանն աշխուժություն, ռիթմեր ու նոր գույներ բերեց քաղաքին։ Շերեփում միշտ եռուզեռ է, աշխատանքային աժիոտաժ, ուրախ մթնոլորտ։ Հյուրընկալ ու ջերմ հենց մուտքից, սիրով, ժպիտով ու հոգատարությամբ. Ձեզ հենց այսպես են դիմավորում «Շերեփում»։



Շերեփապարեր, շերեփամարտեր ու շերեփով ֆլեշմոբեր. թե՛ հյուրերի ու թե՛ թիմի համար  սպասված ու արդեն ավանդույթ դարձած իրադարձություններն են:

Շերեփամարտ. այսպես է կոչվում տարբեր երկրների հայտնի, «Միշլեն» աստղ ունեցող շեֆ խոհարարների հետ խոհարարական մենամարտերի անցկացումն ու «չորս ձեռք» ձեւաչափով սեթ մենյուների ստեղծումը։ Մեկ այլ գեղեցիկ ավանդույթի համաձայն էլ՝ «Շերեփ» ռեստորանում հյուրընկալված հայտնի խոհարարները նոր ուտեստներ են ավելացնում ճաշացանկում եւ «Շերեփ»-ի շեֆ խոհարարի հետ փոխանակվում մակագրված շերեփներով։ «Շերեփն» առաջին էր, որ սկիզբ դրեց ռեստորաններում պարային ֆլեշմոբերին մշակույթին ու դարձրեց սիրված ու սպասված ավանդույթ։

Շերեփ ռեստորանի մասին լսել են ու գիտեն ամենուր։ Այստեղ գոնե մեկ անգամ ճաշելու համար հերթեր են գոյանում, «Շերեփում» իրենց տեղն ապահովելու համար հյուրերը դրա մասին հոգում են դեռեւս Հայաստան չեկած։ Շերեփի մասին պատմելիս ու խոսելիս ամենահաճախը կրկնում են՝ «Շերեփը» ռեստորան է միայն դրական էմոցիաների մասին, Էմոցիաներ որոնք հյուրերն ու «Շերեփի» անձնակազմը փոխանցում են միմյանց։

«Շերեփը գունավորում է Երեւանը»,- ասում է Շերեփի թիմը. «Շերեփն» իր էներգիայով ու մթնոլորտով, իր համեղ ու յուրահատուկ խոհանոցով լրացնում է մեր Երեւանի վառ գունապնակը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին