Խոհարարական արվեստի երկու վիրտուոզ ապրիլի 16-ին «Շերեփ» ռեստորանում գաստրոնոմիկ յուրահատուկ երեկո կանցկացնեն։
Ռուսաստանի «Департамент 57» եւ «МА» ռեստորանների բրենդ շեֆ, SVCH դպրոցի գաղափարախոս Անտոն Իսակովն ու «Շերեփ» ռեստորանի շեֆ-խոհարար Գարիկ Խաչատրյանը, «Շերեփ»-ի բաց խոհանոցում համատեղելով իրենց խոհարարական տաղանդն ու վարպետությունը, միասին ստեղծագործելով՝ կներկայացնեն «չորս ձեռք» ձեւաչափով ընթրիքի հատուկ սեթ-մենյու: Այն կներառի հինգ ուտեստ եւ մեկ գավաթ գինի։
Անտոն Իսակովը Երեւան է ժամանել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հրավերով՝ «Նախաճաշ Շեֆից» (Завтрак Шефа) ծրագրի շրջանակում:
Նա աշխատել է Gusto հայտնի իտալական ռեստորանի շեֆ-խոհարար Ֆաբրիցիո Ֆատուչիի հետ, եղել է ITALY Group ընկերության առաջին ռեստորանի շեֆ-խոհարարն ու ընկերության բրենդ-շեֆը: 2013-ից GINZA Project-ում եղել է կրեատիվ բրենդ շեֆ:
Անտոն Իսակովն աշխատել է այնպիսի մասնագետների հետ, ինչիպիսիք են Յոջի Տոկույոշին, Ջուզեպե Իաուննոտին, Թիմ Բաթլերը, Մարիո Սանդովալը: Իսակովն ամեն տարի մասնակցում է Madrid Fusion համաշխարհային գաստրոնոմիական համագումարին, WorldSkillsRussia-ի մարզչական խմբի անդամ է:
Գարիկ Խաչատրյանը «Երեմյան Փրոջեքթսի» շեֆ-խոհարարներից է, մասնագիտական կարիերան սկսել է 2011 թվականից` «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցում։ 2013-2017 թվականներին եղել է «Երեւան Պանդոկ»-ի «Ամիրյան» մասնաճյուղի շեֆ խոհարարը՝ զուգահեռ մասնակցել «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանային նոր նախագծերի խոհանոցների ստեղծման եւ կառավարման գործընթացներին։ 2017 թվականից «Շերեփ» բաց խոհանոցով կոնցեպտուալ ռեստորանի շեֆ խոհարարն է:
Անտոն Իսակովը նաեւ վարպետության դաս կանցկացնի «Երեմյան Փրոջեքթսի» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայում «Գաստրոնոմիայի միտումները. Ինչո՞ւ է շեֆ-խոհարարին անհրաժեշտ համապարփակ կրթություն. 7 ուտեստների օրինակով» թեմայով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: