×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Լեգենդար Մեդս Ռեֆսլունդն այցելել է «Երեմյան Ակադեմիա»

«Երեմյան Փրոջեքթսի» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիա է այցելել միշլենյան աստղի դափնեկիր, լեգենդար «Noma» ռեստորանի համահիմնադիրը, դանիացի շեֆ խոհարար Մեդս Ռեֆսլունդը (Mads Resflund)։

Շեֆ Մեդս Ռեֆսլունդը, Սու շեֆ Վիլլիամ Սորրելսը եւ Միշլենյան աստղ ունեցող աշխարհի լավագույն ռեստորանների հյուրընկալության ու գինիների փորձագետ Վերոնիկա Ջոյ Ռոգովն այցի ընթացքում հանդիպեցին «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի, Խոհարարական ծրագրերի ղեկավար, «Ռենոմե» ռեստորանի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանի, Ակադեմիայի դասավանդող թիմի եւ ուսանողների հետ, շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան գործունեության սկզբունքներին։


«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը հյուրերին ներկայացրեց ուսումնական ծրագրերի, տեսական եւ գործնական դասերի բաշխվածության մանրամասները, դրանց մշակման սկզբունքները եւ արդյունավետությունը, պատմեց Ակադեմիայի շրջնավարտների՝ ոլորտում գրանցած հաջողությունների եւ ձեռքբերումների մասին։


Մեդս Ռեֆսլունդն իր թիմի հետ Հայաստան էր եկել  «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հատուկ ընթրիքներ մատուցել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի «Tsaghkunk Restaurant & Glkhatun» ռեստորանում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին