Օգոստոսի 27-ին Burgery Angus&More-ում տեղի է ունեցել «BURGERY չելենջը»։
«Ամենաբուրգերակեր»-ի կոչման համար պայքարել է հինգ մասնակից։
Նորայր Գաբրիելյանը, Մոնի Մալումովանը, Վարազդատ Սարգսյանը, Մարիամ Ազիզյանը եւ Գեւորգ Մութաֆյանն ընտրվել էին պատահականության սկզբունքով՝ Burgery Angus&More-ի ֆեյսբուքյան էջում նախապես հայտարարված մրցույթի միջոցով։
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Չելենջի սկզբում յուրաքանչյուր մասնակցի տրվել է 5 րոպե ժամանակ, անսահմանափակ քանակությամբ կլասիկ բուրգերներ եւ ջուր։ «Բուրգերաշատ» մրցույթի մասնակիցների իքնազգացողությանը հետեւել են շտապօգնության աշխատակիցները։
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Մրցույթի 5 րոպեների ընթացքում մասնակիցներից Նորայր Գաբրիելյանը հասցրել է ուտել 2,5, Մոնի Մալումովան՝ 1,5, Վարազդատ Սարգսյանը՝ 3, Մարիամ Ազիզյանը՝ 2, իսկ Գեւորգ Մութաֆյանը՝ 4 բուրգեր։ Հենց նա է ճանաչվել «ամենաբուրգերակեր» մասնակից։
Մասնագիտությամբ օպերային երգիչ, դերասան Գեւորգ Մութաֆյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է՝ կարծում էր, որ 5 րոպեում կկարողանա ուտել նվազագույնը 5 բուրգեր, եւ ափսոսում է, որ միայն 4-ը կերավ։
Լուսանկարը՝ Yeremyan Projects
«Բուրգերները բավականին մեծ էին, կարծում էի՝ ավելի փոքր կլինեն։ Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ։ Բոլորը գիտեն, որ ես բուրգեր շատ եմ սիրում։ Տարբեր երկրներ այցելելիս առաջինը հենց բուրգեր եմ փորձում։ Burgery Angus&More-ի բուրգերներին եւս ծանոթ եմ, հաճախ եմ այցելում այստեղ, այդ պատճառով էլ շատ ուրախ եմ, որ մասնակցության հնարավորություն ունեցա»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Yeremyan Projects
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը Burgery չելենջի հաղթողին նվիրել է 100 հազար դրամ արժողությամբ նվեր քարտ, որը կարող է սպառել ընկերության բոլոր ռեստորաններում, ինչպես նաեւ՝ գնումներ կատարել Yeremyan Products-ից։ Մյուս չորս մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է 20 հազար դրամական քարտ եւ «BURGERY չելենջին» մասնակցելու սերտիֆիկատ։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: