Հունիսի 21-ից 26-ը Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Gastro Camp Armenia մարզային միջոցառումը։ Այս անգամ այն կկայանա Տավուշի մարզում։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» նախաձեռնության շրջանակներում։
Հունիսին խոհարարների թիմը կշրջի Տավուշի մարզով` փնտրելով տեղի լավագույն մթերքները, ֆերմաները, ավանդական բաղադրատոմսերը եւ արտադրողներին։
Միջոցառման ծրագիրն այսպիսին է. երեք օր տեւող արշավ, մեկ օր՝ B2B հանդիպումներ, այնուհետեւ 2 pop-up ֆորմատի գաստրո ընթրիք։
Այս տարի Gastro Camp Armenia-ի հյուրերն են ռուսաստանյան Bjorn ռեստորանի շեֆ խոհարար Նիկիտա Պոդերյագինը եւ PrProsto մարքեթինգային հաղորդակցությունների գործակալության տնօրեն Եվգենիա Նեչիտայլենկոն։
Փառատոնի անցկացման հիմնական հարթակ է հանդիսանալու «Վանատուն» հյուրանոցը։
Gastro Camp Armenia-ի շրջանակում անցկացվելու են վարպետաց դասեր եւ մասնագիտական դասընթացներ HoReCa ոլորտի տարբեր ճյուղերի վերաբերյալ, իսկ պրոֆեսիոնալ խոհանոցում շեֆ-խոհարարները կանցկացնեն խոհարարական վարպետաց դասեր։
Նախագծի հիմնական նպատակը Հայաստանի գաստրոնոմիական քարտեզի ստեղծումն է։ Էքսպեդիցիայի արդյունքը կլինի մարզին բնորոշ նոր մենյուի ստեղծումը, որն առաջին անգամ կմատուցեն նախագծին մասնակցող տեղի եւ հրավիրյալ խոհարարները գաստրոնոմիական ընթրիքի ժամանակ։ Հետագայում նոր մենյուն կարող է լրացնել տեղի հյուրանոցների ճաշացանկերը։
2019 թվականին կայացած առաջին Gastro Camp Armenia-ի մասին կարդացեք այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: