«Yeremyan Projects» ընկերության «Լավաշ» ռեստորանում սեպտեմբերի 11-ի առավոտյան լրագրողները համտեսել են «Yeremyan Products»-ի արտադրած կաթն ու կաթնամթերքը։
Խանութներում այժմ վաճառվում է ընկերության 5 տեսակի արտադրանք՝ 3,6% յուղայնությամբ մածուն, 0,5% եւ 3,2% յուղայնությամբ կաթ, 25% յուղայնությամբ թթվասեր եւ 9% յուղայնությամբ կաթնաշոռ։
Կաթնամթերքի արտադրությունը
«Yeremyan Projects»-ի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը հանդիպման ընթացքում ասել է, որ բարձրորակ կաթի արտադրության համար կարեւոր մի քանի գործոն կա՝ կաթնատու, տոհմային կենդանիներ, արտաքին միջավայր, լուսավորություն, ջերմություն ու կերակրում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Անասնաֆերմայում կենդանիներին ամենօրյա կերակրման ռացիոնի մեջ մտնում է ալպյան մարգագետինների խոտ, առվույտ, ցորենի ածիկ եւ համակցված, խտացված կեր։ Մենք հիմնել են կերի արտադրամաս, որտեղ կարողանում ենք որակյալ ու էկոլոգիապես մաքուր խառնուրդ ստանալ։ Նման կերի շնորհիվ ամբողջ տարին կարողանում ենք ստանալ նույն որակի ու բարձրարժեք կաթ»,- ասել է նա։
Արծրուն Խաչատրյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մինչ կաթը ստանալը՝ ֆերմայի աշխատակիցները ստուգում են կենդանիների առողջական վիճակը, ախտահանում կատարում։ Ավտոմատացված սարքավորումների շնորհիվ՝ կաթը որեւէ շփում չի ունենում արտաքին միջավայրի հետ եւ հատուկ փակ համակարգով տեղափոխվում է «Yeremyan Projects»-ի «Արցախ» գործարան։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խոհանոց-գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը պատմել է, որ արտադրությունից առաջ կաթը, սարքավորումները եւ արտադրական տարաները ենթարկվում են լաբորատոր հետազոտության։ Արտադրության ընթացքում կաթը պաստերացվում է, որի օգնությամբ ոչնչանում են վնասակար մանրէները, պահպանվում՝ օգտակարները։ Պատրաստի կաթը կրկին լաբորատոր հետազոտության է ենթարկվում՝ համոզվելու համար, որ մանրէների ակայությունը համապատասխանում է ստանդարտներին, ապա միայն շշալցվում։
Ռուբեն Սիրադեղյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կաթի մշակման պրոցեսում որեւէ քիմիական միջամտություն տեղի չի ունենում։ Պատրաստի արտադրանքը կարող է պահպանվել 5 օր, սակայն մեր աշխատակիցներն ամեն օր շրջայց են կատարում այն խանութներում, ուր ցուցադրված է մեր արտադրանքը եւ եղածը փոխարինում նորով։ Վաճառակետերում հնարավոր չէ գտնել ժամկետանց կամ երկու օրից հին կաթ»,- ասել է Ռուբեն Սիրադեղյանը։
«Կաթը սեր է»
«Yeremyan Projects»-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գեւորգյանը խոսել է«Yeremyan Products»-ի կողմից իրականացվող «Կաթը սեր է» խորագրով տեղեկատվական արշավի մասին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր թիմի, գործընկերների, հայտնի եւ սիրված դեմքերի, տարբեր տարիքային խմբերի, մասնագիտությունների տեր մարդկանց մասնակցությամբ «Կաթը սեր է» խորագրով իրականացվող տեղեկատվական արշավի հիմնական նպատակը մեր հասարակությունում կաթի կարեւորության բարձրացումն ու դրա օգտագործման մշակույթի զարգացումն է:
Անահիտ Գեւորգյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դա օգնում է մեզ սովորել ու տարբերակել որակյալը, հասկանալ՝ կաթն ու կաթնամթերքն ինչպես, ինչ քանակով, երբ եւ ինչ մթերքների համադրությամբ օգտագործել: Այս ձեւաչափի միջոցառումները եւս «Կաթը սեր է» արշավի մաս են կազմում»,- ասել է նա եւ հավելել, որ այն շարունակական է լինելու։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Անահիտ Գեւորգյանը նաեւ նշել է, թե՝ սկզբունքային է եղել, որ «Yeremyan Products»-ի արտադրանքը ներկայացված լինի ապակյա տարաներով։
«Մենք տարաները վերադարձնելու մշակույթ ունենք։ Դրանք հնարավոր է մոտեցնել «Yeremyan Projects»-ի ռեստորաններ կամ դիմել մեր առաքման ծառայություն եւ աշխատակիցները կայցելեն ու կվերցնեն տարաները»,- ասել է նա։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: