Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար Կառավարությունը մարտի 26-ի նիստում հաստատել է տնտեսվարողներին աջակցելու միջոցառումների շարք, որի վերաբերյալ Ռեստորանների հայկական միությունը հայտնել է իր բացասական դիրքորոշումը:
Միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը հարցազրույց է տվել Մՙեդիամաքսի Banks.am կայքին, որում ներկայացրել է ոլորտի ներկայացուցիչների առաջարկվող հնարավոր լուծումները.
1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա եւ երկրորդ եռամսյակի շրջհարկի եւ եկամտահարկի վճարումը։
2. ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի եւ երկրորդ եռամսյակի ընթացքում։
3. Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։
4. Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը:
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Կառավարությանը դիտարկել մեր առաջարկները, որոնք միտված են ապահովելու ոլորտի նվազագույն կենսունակությունը, ճգնաժամից դուրս գալու հնարավորությունն ու հետճգնաժամային զարգացումը», - ասել է Վահե Գեւորգյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: