×

Պանակոտան Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

«Երեմյան Փրոջեքթսի»-ի ինքնատիպ մատուցվող աղանդերները

Ճաշը կամ ընթրիքը աղանդերով ավարտելու սովորույթը գալիս է 19-րդ դարից։ Այսօր ռեստորանների ճաշացանկերում աղանդերային ուտեստները կարեւոր տեղ են զբաղեցնում։ Ընթրիքը համեղ աղանդերով գեղեցկացնելու հետաքրքիր ավանդույթ ունեն նաեւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանները: GastroVino-ն գնացել է ձեւավորված աղանդերային ավանդույթի հետքերով ու փորձել բացահայտել դրանց առանձնահատկությունները։ 

Ռեստորաններում մատուցվող աղանդերային որոշ ուտեստների մասին մեզ պատմել է «Երեմյան Փրոջեքթսի» շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը: Հանդիպումը տեղի է ունեցել «Շերեփ» ռեստորանում, համտեսել ենք ռեստորանի հերթական նորույթներից մեկը՝ «Էսկիմո» աղանդերը, որը թեպետ ամիսներ առաջ է համալրել ճաշացանկը, բայց արդեն հասցրել է սիրվել: «Էսկիմոն» պաղպաղակ հիշեցնող շոկոլադապատ աղանդեր է, որն ունի հետաքրքիր համ՝ չիզքեյքի, խրթխրթան հատիկների ու մարակույայի միջուկի շնորհիվ:


Անահիտ Միքայելյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

«Քաղցր» զրույցի ընթացքում Անահիտ Միքայելյանը պատմել է, որ նոր աղանդեր ստեղծելուց մտածում է ոչ միայն համի, տեսքի, այլեւ հետաքրքիր, գեղեցիկ մատուցման մասին։ Այդ ամենին էլ կյանք է տալիս «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորաններում աշխատող հրուշակագործների թիմը։ Յուրաքանչյուր ռեստորանում այցելուներին հրամցնում են հենց այդ վայրին հատուկ հեղինակային աղանդեր, որոնք հնարավոր չէ գտնել այլ ռեստորաններում։ 

«Շերեփ» 

«Շերեփ» ռեստորանի աղանդերային այցեքարտերից մեկն էլ «Շերեփն» է, որը սիրվել է հետաքրքիր մատուցման եւ շոկոլադի հիանալի ընտրության շնորհիվ։ 


«Շերեփ» աղանդերը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Շոկոլադապատ գնդիկը հալվում է, երբ վրան լցվում է շերեփի մեջ եռացող հայկական ավանդական կոնյակը, եւ մատուցվում հյուրին: 

 

 

«Պանակոտա» 

«Պանակոտան» իտալական պարզ աղանդեր է, բառացի թարգմանությամբ նշանակում է «եփված կաթ», բայց մատուցումը վերածվում է մի ամբողջ արարողակարգի։ 


Պանակոտան Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Այն ե՛ւ համով, ե՛ւ յուրահատուկ մատուցմամբ համահունչ է «Լիվինգսթոն» պրեմիում դասի ռեստորանին։ «Պանակոտան» հյուրին մոտեցնում են ծաղիկներով լի զամբյուղով։ Մատուցման պահին, երբ ավելացվում է ազնվամորու օշարակ, զամբյուղը, կարծես, հայտնվում է ծխի ամպի մեջ։ 

«Միլֆեյ» 

Անհնար է այցելել «Լավաշ» ռեստորան եւ չփորձել ռեստորանի խորհրդանիշ դարձած «Միլֆեյ» աղանդերը։ 


«Միլֆեյ» աղանդերը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Բազմաթիվ բարակ շերտերից բաղկացած աղանդերը հայտնի ու սիրված է ինչպես տեղացիների, այնպես էլ արտասահմանցի հյուրերի շրջանում։ 

 


«Բասկյան» 

«Լավաշ» ռեստորանում մատուցվում է նաեւ ֆրանսիական «Բասկյան» աղանդերը՝ նորովի մոտեցմամբ։ 


«Բասկյան» աղանդերը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Ռեստորանի այցելուներին առաջարկվում է երկու տեսակի «Բասկյան», առաջինը՝ շոկոլադային եւ պնդուկով, երկրորդը՝ մրգային միջուկով եւ եփված կրեմով։ 

«Պավլովա» 

Smoking Chef Grill & Wine-ը, թեպետ, «սթեյք հաուս» է, բայց ռեստորանների հյուրերին անտարբեր չի թողնում աղանդերային յուրահատուկ մատուցմամբ։ 

 

 

«Երեմյան Փրոջեքթսի» ցանցին միանալուց հետո էլ ռեստորանում պահպանվել է այցեքարտերից մեկը համարվող «Պավլովա» շոկոլադային շոուն։ Այն սիրված է հյուրերի կողմից եւ համապատասխանում է «Երեմյան Փրոջեքթսի» սպասարկման նորարար ոճին։ 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ «Երեմյան Փրոջեքթս»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին