×

«Столичная»-ից մինչեւ STOLI. երբ օղին դարձավ մշակութային խորհրդանիշ

Ամերիկայում ամենահայտնի օղի՞ն:

Այո, հենց STOLI-ն է՝ նախկինում «Столичная»։

20-րդ դարի երկրորդ կեսին այն հայտնվեց ԱՄՆ-ի շուկայում եւ արագ գրավեց սպառողների ուշադրությունը։ Սառը պատերազմի տարիներին, երբ երկու գերտերությունները փորձում էին ներկայացնել իրենց արդյունաբերական ձեռքբերումները, այս օղին անսպասելի ճանաչում ստացավ։ Շուտով այն 
դարձավ ոչ միայն խմիչք, այլեւ վստահության եւ հեղինակության խորհրդանիշ։

Այս հաջողության առանցքում PepsiCo ընկերության հետ եզակի փոխանակման պատմությունն էր: Խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի՝ Pepsi-ի հանդեպ հետաքրքրությունից հետո երկարատեւ բանակցություններ սկսվեցին։ 

PepsiCo-ն հասկանում էր, որ ԽՍՀՄ տարածքում գազավորված ըմպելիքի գործարաններ կառուցելը չափազանց ծախսատար է, իսկ ԽՍՀՄ-ը հասկանում էր, որ Pepsi-ն ներմուծելը՝ նույնքան բարդ։ Խնդրի լուծման համար առաջարկվեց փոխշահավետ պայման. ԽՍՀՄ-ը համաձայնեց գազավորված ըմպելիքների գործարաններ բացել իր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Երեւանում, դրա դիմաց տրամադրելով «Столичная» օղին։ 


Հենց «Столичная»-ն դարձավ այն բրենդը, որի համար կողմերը պատրաստ էին իրականացնել այս մասշտաբային քայլերը՝ հստակ ցույց տալով նրա արժեքն ու միջազգային պահանջարկը։ Այս փոխանակման արդյունքում ԽՍՀՄ-ը զգալի տնտեսական ու արտադրական առավելություններ ստացավ։

Սա դասական տնտեսական գործարք չէր։ Այն դարձավ բարտերային մոդելի, դիվանագիտության եւ շուկայավարման յուրօրինակ խաչմերուկ։ «Столичная»-ի շնորհիվ ԽՍՀՄ-ի արտադրանքը առաջին անգամ հնարավորություն ստացավ մտնել ամերիկյան հսկա շուկա եւ կարճ ժամանակում դառնալ թիվ մեկ օղին։


Միեւնույն ժամանակ, հենց «Столичная»-ի շուրջ ձեռք բերված այս պայմանավորվածությունն էր, որ հնարավորություն տվեց սկսել Pepsi-ի արտադրությունը Խորհրդային Միության տարածքում՝ փաստացի ԽՍՀՄ-ում գազավորված ըմպելիքների նոր դարաշրջանի հիմք դնելով։


Այսօր լեգենդար բրենդը ներկայանում է արդեն STOLI անունով եւ նոր՝ ավելի ժամանակակից դիզայնով։ Հայաստանում բրենդի պաշտոնական ներկայացուցիչը «Ադամիում» ընկերությունն է, որը ներկայացնում է այս նորացված դիրքավորումն ու հաղորդակցությունը տեղական շուկայում՝ այն հասանելի դարձնելով հայ սպառողին։ 

Բրենդի մասին բոլոր նորություններին կարող եք հետեւել «Ադամիում»-ի Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին