×

Նոր տեսք, անփոփոխ վիսկի․ The Macallan-ը՝ թարմացած տեսքով

The Macallan շոտլանդական միածիկ վիսկիի աշխարհահռչակ բրենդն այս տարի ներկայացրել է իր Timeless Collections հավաքածուի նոր, թարմացված արտաքին ձեւավորումը: Double Cask, Sherry Oak եւ Color Collection շարքերն այժմ ներկայացվում են նոր շշերով։ Փոխվել է շշերի արտաքին տեսքը, պիտակներն ու փաթեթավորումը, իսկ 200-ամյա վիսկիի բովանդակությունը, համային հատկանիշները եւ արտադրության փիլիսոփայությունը մնացել են նույնը՝ հավատարիմ The Macallan-ի դասական ոճին:


GastroVino-ն պատմում է The Macallan-ի թարմացված դիզայնի եւ Double Cask հավաքածուի մասին, որ արդեն հասանելի է Հայաստանում։

Ժամանակակից ոճ եւ ժառանգություն

Դիզայնի թարմացման նպատակն է նոր շնչով ներկայացնել բրենդի պատմությունն ու արտադրական առանձնահատկությունները՝ շշի ձեւավորման միջոցով ընդգծելով Իսպանիայի հարավում գտնվող Հերես դե լա Ֆրոնտերա (Jerez de la Frontera) շրջանից ստացվող շերիով (հիմնականում իսպանական Sherry) թնդեցված գինիների հնացման տակառների առանցքային դերը վիսկիի համային կերպարի ձեւավորման մեջ։

Նոր դիզայնը եւ տակառների պատմությունը շշի վրա

Timeless Collections-ի նոր արտաքին ոճի հեղինակը ամերիկացի գրաֆիկ դիզայներ Դեյվիդ Քարսոնն է, ով համարվում է 1990‑ականների գրաֆիկական դիզայնի կարեւոր կերպարներից մեկը եւ մեծ ազդեցություն է թողել պոստմոդեռնիստական վիզուալ ոճի վրա: Նոր փաթեթավորումը ներառում է եռանկյունաձեւ պիտակներ՝ հղում կատարելով թորման գործարանի տանիքին եւ Անդալուզիայի շրջանին, որտեղ պատրաստվում են շերիի տակառները: 

Վիսկիի թորման գործարանի տանիքը


Շշի հետեւի մասում հայտնվել է տակառի խորհրդանիշը, որը շեշտում է ամերիկյան եւ եվրոպական կաղնու ազդեցությունը վիսկիի համի եւ բույրի ձեւավորման գործում, իսկ QR կոդը ոչ միայն տալիս է մանրամասն տեղեկատվություն տակառների, փայտի ծագման եւ շշալցման մասին, այլեւ պաշտպանում սպառողին կեղծիքից:


Թարմացված փաթեթավորումը մշակվել է էկոլոգիապես պատասխանատու սկզբունքներով, պլաստիկ տարրերը փոխարինվել են փայտով, իսկ նյութերի ընտրությունը նպատակ ունի նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:
Double Cask Collection ՝ 12, 15 եւ 18 տարեկան վիսկիներ նոր դիզայնով

Այս հավաքածուն համադրում է ամերիկյան եւ եվրոպական կաղնու տակառների ազդեցությունը՝ ստեղծելով ներդաշնակ համային պրոֆիլ։ Double Cask 12 տարվա վիսկին բարդ համ է ստանում երկու տեսակի կաղնու համադրությունից՝ ապահովելով մեղր, շոկոլադ, վանիլ, համեմունքներ, չամիչ եւ նարնջի կեղեւի նրբերանգներ։


15 տարվա հնացման տարբերակը ներկայացնում է ավելի հարուստ շերտավորված համեր՝ չորացրած մրգերով եւ մեղմ համեմունքներով, այստեղ ամերիկյան կաղնին հաղորդում է քաղցրություն, վանիլի համ, իսկ եվրոպականը՝ ընդգծում շերիի նոտաները, համեմունքներն ու մրգային շերտերը:


Double Cask 18 տարվա վիսկին եւս հարուստ համ ունի՝ մուգ շոկոլադ, նարինջ, դարչին, մեղր եւ չորացրած մրգերի նոտաներ, ակնհայտ են կաղնու շեշտադրումները:

Նոր դիզայնի հասանելիությունը

The Macallan-ի թարմացված դիզայնով շշերն աստիճանաբար հասանելի են դառնում ամբողջ աշխարհում։ Հայ սպառողն այժմ նույնպես կարող է վայելել ավանդական վիսկին նոր փաթեթավորմամբ։

The Macallan վիսկիի թորման գործարանը


The Macallan վիսկիի թորման գործարանը

Նոր հավաքածուները թույլ են տալիս վիսկիի սիրահարներին փորձել The Macallan-ի տարբեր համային շերտեր՝ սկսած թեթեւ եւ պարզ ոճերից մինչեւ ավելի հարուստ ու բարդ համային արտահայտություններ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ The Macallan-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին