×

Լուսանկարը՝ spirit-beauties.com

ԵԿԳ-ն մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի կնքումը

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը: Այս տարի ԵԿԳ-ն կգնի շուրջ 28 000 տոննա խաղող` 1 կգ-ի դիմաց վճարելով 140 դրամ։

«Շարունակելով խաղողագործների հետ աշխատաոճի հետեւողական եւ ընդգրկուն մոտեցումը՝ Երեւանի կոնյակի գործարանն այս տարի եւս խաղողագործներին կտրամադրի խորհրդատվություն եւ միջազգային հավաստագրերով երաշխավորված բուժանյութեր՝ արտոնյալ պայմաններով», - ասված է ԵԿԳ հաղորդագրության մեջ:

Խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ՝ կախված եղանակային պայմաններից եւ խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից: Երեւանի կոնյակի գործարանի գյուղատնտեսները խաղողի ընդունման ժամանակացույցը նախապես կտրամադրեն խաղողագործներին՝ ապահովելով մատակարարման հնարավորինս հարմարավետ պայմաններ:  


Մատակարարված խաղողի դիմաց վճարումները կիրականացվեն խաղողն ընդունելուց 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարները խաղողագործների համար հատուկ բացված բանկային հաշվին փոխանցման եղանակով:

«Երեւանի կոնյակի գործարանի համար շատ կարեւոր է խաղողագործների հետ թափանցիկ երկխոսությունը, ինչպես նաեւ ձեւավորված աշխատաոճն ու պատասխանատվությունը։ Ականջալուր լինելով տարիներ առաջ խաղողագործների կողմից հնչեցրած ցանկությանը՝ խաղողի գինը եւ քանակները հայտարարել նախապես, Երեւանի կոնյակի գործարանը ձեւավորել է երկուստեք հարմարավետ ձեւաչափ՝ յուրաքանչյուր տարի գարնանը ներկայացնելով խաղողագործներին անհրաժեշտ տեղեկությունները, դրանք այս փուլում ամբողջացնելով պայմանագրերի կնքմամբ»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին