×

Հայտնի են ARARAT Bourbon Cask մրցանակային թեստ-խաղի հաղթողները

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ լեգենդար հայկական ARARAT կոնյակների գործընկերությամբ, ամփոփել է ARARAT Bourbon Cask-ին նվիրված մրցանակային թեստ-խաղի արդյունքները:

Թեստ-խաղին կարելի էր մասնակցել ս.թ. մարտի 4-ից 7-ը:

Թեստ-խաղն ունեցել է 127 կատարում, գրանցվել է 72 մասնակից:

Գրանցված մասնակիցներից բոլոր 7 հարցերին ճիշտ են պատասխանել 26-ը:

Հաշվի առնելով ճիշտ պատասխանների մեծ քանակը, որոշում է կայացվել շնորհել ոչ թե 3, այլ 5 մրցանակ (ARARAT Bourbon Cask սահմանափակ թողարկման կոնյակը եւ այցելություն ARARAT թանգարան):

26 ճիշտ պատասխան տրամադրողներից 5-ը վիճակահանությամբ ընտրվել են Wheel of names հարթակի միջոցով:

Նրանք են.

Նանե Գեւորգյանը

Մուշեղ Խաչատրյանը

Հասմիկ Պապոյանը

Լյուդմիլա Մկրտչյանը

Սամվել Ղազարյանը

Մեդիամաքսը կապ կհաստատի ընտրված հաղթողների հետ եւ կտեղեկացնի պարգեւատրման օրվա մասին:

Ստորեւ ներկայացված են ARARAT Bourbon Cask-ին նվիրված մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

1.    Ի՞նչ տարիքի սպիրտեր են ներառված ARARAT Bourbon Cask-ի կուպաժի մեջ:

8 տարեկան

2.    Ի՞նչ կարծրատիպ է կոտրել վարպետ Մարգար Սեդրակյանի ստեղծած «Երեւան» կոնյակը:

Կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50%-ը:

3.    Էրեբունի 50 ուլտրապրեմիալ կոնյակը ներկայացված է բացառիկ դեկանտերով, որը ստեղծել է.

Ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սեն

4.    2019 թվականին Երևանի կոնյակի գործարանը ներկայացրեց իր համահոտային շարքի առաջին խմիչքը՝

ARARAT Apricot-ը

5.    1887 թվականին Հայաստանում արդյունաբերական կոնյակագործություն հիմնադրելը ոչ միայն համարձակ, այլև նորարար քայլ էր։ Ո՞վ էր այդ նորարարը։

Ներսես Թաիրյան

6.    Ո՞վ է իր ստորագրությամբ հաստատել Երևանի կոնյակի գործարանի շենքի նախագիծը:

Անաստաս Միկոյանը

7.    2024 թվականի դեկտեմբերին ARARAT Special Blend 18 կոնյակը թողարկվել է այս խմբաքանակով:

493 շիշ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին