2025 թվականի հունվարին Վրաստանն արտահանել է մոտ 4,2 մլն լիտր գինի, ինչը 28%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
News Georgia-ն հաղորդում է, որ գինու արտահանումից ստացված եկամուտը կազմել է $12,9 մլն դոլար՝ կրճատվելով 34,5%-ով։
Ռուսաստան արտահանման ծավալը 2024 թվականի հունվարի համեմատ կրճատվել է 47,6%-ով այն պարագայում, որ 2024թ. հունվարին գրանցվել էր դեպի ՌԴ արտահանման ռեկորդային ծավալ։
Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու ամենամեծ շուկան՝ արտահանման 53,8%-ը։ Երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում՝ Լեհաստանը։
2024 թվականին Հայաստանում գինու արտադրության ծավալները նվազել էին 29%-ով։
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը GastroVino-ին տված հարցազրույցում ասել էր, որ դա պայմանավորված է նրանով, որ գինեգործները չեն շշալցրել արտադրած գինու որոշակի մասը՝ պահանջարկի նվազման պատճառով, որն էլ իր հերթին պայմանավորված էր դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի նվազմամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: