ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակ է վերադարձրել Diet Coke պատվիրելու կոճակը։
Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հիշեցնելով, որ Թրամփի աշխատասեղանը նման կոճակ ուներ նրա պաշտոնավարման առաջին ժամկետում։ Ջո Բայդենը հեռացրել էր կոճակը, որը սեղմելուց հետո Օվալաձեւ աշխատասենյակ է բերվում մեկ բաժակ գազավորված ըմպելիք։
Հունվարի 20-ին երդմնակալությունից առաջ Coca-Cola-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Քուինսին Թրամփին դիետիկ կոլայի հատուկ շիշ է նվիրել։
«2005 թվականից ի վեր մենք ստեղծում ենք հատուկ շշեր՝ նվիրված ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողություններին: Ջեյմս Քուինսին հանդիպել է Դոնալդ Թրամփին, որպեսզի նրա հանձնի հուշանվեր շիշը եւ ընդգծի Coca-Cola-ի ներդրումը ԱՄՆ-ի տնտեսության մեջ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։
ԱՄՆ 47-րդ նախագահի պատվին ստեղծված Diet Coca-ի սահմանափակ քանակությամբ շշերը առաքվել են Սպիտակ տուն եւ մատուցվել են երդմնակալության միջոցառումների ժամանակ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: