Գյումրի, Աբովյան փողոց, շենք 242։ Հետայսու այս հասցեն կազդարարի ոչ միայն գյումրեցիների եւ քաղաքի հյուրերի ամենասիրված հատվածներից մեկը, այլեւ կհյուրընկալի լեգենդար ARARAT հայկական կոնյակի սիրահարներին։
Խանութում ներկայացված է ARARAT հայկական կոնյակի ողջ տեսականին, ինչպես նաեւ ARARAT Special Blend հատուկ թողարկման կոնյակների բացառիկ տեսականին։
Ժամանակակից սպառողակենտրոն լուծումներով նորաբաց խանութը ARARAT-ի առաջին նման ձեւաչափի մարզային ներկայացուցչությունն է։ Այստեղ մարդիկ կարող են ոչ միայն գնումներ կատարել, այլեւ բացահայտել լեգենդար ապրանքանիշի դարավոր ժառանգությունը եւ շոշափել բրենդի այսօրվա զարկերակը։
Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT հայկական կոնյակն այսօր ներկայացված է աշխարհի մոտ 50 երկրներում, հարյուրավոր քաղաքներում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս միտումը շարունակվում է, էապես ընդլայնելով ARARAT-ի աշխարհագրության շառավիղը։ Դրա հետ մեկտեղ մենք իրապես կարեւորում ենք հանրապետության ներսում մեր ներկայացվածությունը։ Ապահովել ARARAT-ին հասանելիություն հանրապետության տարբեր մարզերում բնակվող մեր սպառողներին մեզ համար օրակարգային է։ Սակայն պետք է անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ Գյումրիում սրահ բացելը մեզ համար թե՛ բիզնես հարթության հարց էր, թե՛ գաղափարական։ Մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում յուրաքանչյուր քայլդ պահանջում է մանրակրկիտ հաշվարկ եւ մեծ պատասխանատվություն։
Լուսանկարը՝ ARARAT
ARARAT-ը մշտապես կարեւորել է կենդանի շփումները մարզերում մեր սպառողների հետ՝ տարբեր տարիներին անցկացնելով տարբեր արժեքահեն միջոցառումներ, որտեղ մեր սպառողները հնարավորություն են ունեցել հաղորդակցվել բրենդի հետ ավելի լայն եւ ավելի ընդգրկուն ձեւաչափերով։
Լուսանկարը՝ ARARAT
Շատ ուրախ եմ, որ հետայսու Գյումրիում կունենանք մշտական ներկայացուցչություն։ Հատկապես խորհրդանշական է, որ այն գործելու է քաղաքի սրտում՝ կենտրոնական եւ գյումրեցիների եւ հյուրերի սիրված հատվածում, որտեղ մեր անգամ դժվարահաճ հաճախորդները վստահաբար կգտնեն իրենց քիմքին վայել լեգենդար հայկական կոնյակը»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Լուսանկարը՝ ARARAT
ARARAT խանութ-սրահը կառավարվելու է Երեւանի կոնյակի գործարանի գործընկեր VinoVino ընկերության կողմից, ուստի բարձրորակ խմիչքների գիտակները խանութում կարող են գտնել թե՛ Պեռնո Ռիկար ընկերության կողմից արտադրվող աշխարհահռչակ շատ ապրանքանիշեր, թե՛ գինիների լայն տեսականի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: