×

Լուսանկարը՝ ARARAT

ARARAT թանգարանն առաջադրվել է World Travel Awards մրցանակաբաշխությանը

ARARAT թանգարանը շարունակում է գրավել միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունը։ Թանգարանը հերթական անգամ առաջադրվել է World Travel Awards մրցանակաբաշխության համապատասխան անվանակարգում։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին եւ միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի եւ հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

ARARAT թանգարանը երկու տարի անընդմեջ արժանացել է World Travel Awards մրցանակի։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին