Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը հայտնում է Լոնդոնում եւ Մանչեստրում կայացած հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են բրիտանական IWSC (International Wine and Spirit Competition) միջազգային մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցության շրջանակներում եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։
Գինու հանրաճանաչ վարպետ Քերոլայն Գիլբիի մատուցմամբ հայկական 30 գինեգործական ընկերության ավելի քան 68 անուն գինիները ներկայացվել են Մանչեստրի սոմելիեների ակումբում՝ Հյուսիսային Սոմելիեների ակումբի հետ համագործակցության շրջանակներում։
Լոնդոնում հայկական գինիները ներկայացվել են բրիտանացի գինու գնորդներին ու լրագրողներին։
Լոնդոնում միջոցառմանը ներկա Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հույս է հայտնել, որ նման միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի զարկ տալ հայկական գինիների արտահանմանը Միացյալ Թագավորություն։
Համտեսներից բացի անցկացվել են նաեւ կլոր սեղան-քննարկումներ հայկական գինիների ներուժի եւ հեռանկարների վերաբերյալ ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: