×

Լուսանկարը՝ «Գարեջրի օրեր» փառատոն

Երեւանում «Գարեջրի օրեր» են անցկացվել

«Գարեջրի օրեր» փառատոնն այս տարի երկուսի փոխարեն տեւել է երեք օր:

Փառատոնի նպատակն է ծանոթացնել Հայաստանի գարեջրագործական մշակույթին, հարթակ տրամադրել ինչպես հմուտ, այնպես էլ շուկա նոր մուտք գործող գարեջրագործներին եւ զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը:

Տասնյակից ավելի գարեջրագործներ օգոստոսի 23-25-ին փառատոնի հյուրերին պատմեցին իրենց գարեջրի ստեղծման, տեսակների եւ փառատոնին մասնակցելու փորձառության մասին։ Այս տարի փառատոնին ներկայացված էին 50 տեսակ գարեջուր եւ գարեջրին լրացնող բազմատեսակ համեղ խորտիկներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Միջոցառումը բաժանված էր մի քանի գոտիների, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան համտեսել գարեջրի հետ համադրվող խորտիկները, մասնակցել բազմապիսի խաղերին եւ շահել նվերներ, վայելել գարեջուր հատուկ նախատեսված հանգստի գոտում: Գարեջրասերները փառատոնի տարածքի քարտեզի միջոցով հնարավորություն ունեցան ավելի հեշտ գտնել մասնակից ընկերությունների տեղակայումը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արդեն 2 տարի անընդմեջ փառատոնն անցկացվեց «Ես չեմ ասել, Քսենոփոնն է ասել» կարգախոսով, որով փառատոնի կազմակերպիչները ցանկանում են ընդգծել գարեջրի հայկական խոր արմատներն ու պատմությունը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հայկական հողերը եղել են առաջիններից, որտեղ հայտնաբերվել են գարեջրի պատրաստման հետքերը: Հայկական լեռնաշխարհում գտնված հնագիտական նյութերը վկայում են, որ այստեղ գարեջուր է պատրաստվել դեռեւս հազարավոր տարիներ առաջ: Այդ մասին է վկայել նաեւ Քսենոփոնը, ով առաջին անգամ Հայաստանում տեսել է եւ համտեսել գարեջուր, նա այն նկարագրում էր որպես գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում են գարու հատիկներ:

Ծարավելու դեպքում մարդ պետք է եղեգի օգնությամբ ըմպեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»,- նշել են փառատոնի կազմակերպիչները:

«Գարեջրի օրերն» փառատոնն անցկացվում է 2022 թվականից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին