Հայաստանը ներկայացնող 18 գինեգործական ընկերություն այս տարի առաջին անգամ կմասնակցի Vinexpo New York գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսին։
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հայ գինեգործները ԱՄՆ-ում հանդես կգան միասնական տաղավարով եւ կներկայացնեն շուրջ 60 տեսակի գինի։
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից տեղեկացրել են, որ հունիսի 25-26-ը տեղի ունենալիք Vinexpo America (Vinexpo New York 2024) ցուցահանդեսին կմասնակցի գինի արտադրող 32 երկրի ավելի քան 440 գինեգործական ընկերություն։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները թե ծավալային, թե գնային առումով համարվում է ամենախոշոր գինի ներմուծող երկիրը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: