×

ԵԿԳ-ն մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը

Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը:

Այս տարի ԵԿԳ-ն կգնի շուրջ 36 000 տոննա խաղող` 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։

Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

«Կախված եղանակային պայմաններից, խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից՝ խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ: Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և համաձայն կանոնակարգված ժամանակացույցի՝ խաղողագործների համար ստեղծելով մատակարարման հնարավորինս հարմարավետ պայմաններ:  

Մատակարարված խաղողի դիմաց վճարումները կիրականացվեն խաղողն ընդունելուց հետո 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարը ընկերության կողմից խաղողագործների համար հատուկ բացված բանկային հաշվին փոխանցման եղանակով», - ասված է ԵԿԳ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին