Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ասել է, որ «Հայաստանի կառավարության կողմից տնտեսության գերակա ճյուղ ճանաչված գինեգործության ոլորտը վերածնունդ է ապրում՝ տարեցտարի ներգրավելով ավելի շատ ներդրումներ»։
Իտալական Բրեշիա քաղաքում ելույթ ունենալով Խաղողագործության եւ գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100–ամյակին նվիրված միջոցառմանը, Զարուհի Մուրադյանն ասել է.
«Ոգեշնչված հազարամյա գինեգործական ավանդույթներով եւ դրանք ամրացնելով ժամանակակից տեխնոլոգիաներով ու գիտական ներուժով՝ այսօր մենք արտադրում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գինիներ։ Հայկական գինու արտադրության ծավալն առաջին հայացքից կարող է փոքր թվալ, բայց որպես նորից վերածնվող ոլորտ բավականին լավ դիրքերում ենք՝ հատկապես հաշվի առնելով մեր գինիների մրցունակ որակը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: