Արմենիա Վայնը գինեգործական եւ կոնյակագործական խոշորագույն համալիր լինելուց բացի, նաեւ վայր է, որտեղ մեկ հարկի տակ միախառնվում են մեղեդին ու բույրը, միաձուլվում են մշակույթն ու համերը, ներդաշնակվում գույնն ու զգացմունքները:
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Օրերս Արմենիա Վայն ընկերությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի եւ Հայաստանի գինու պատմության թանգարանի հետ համատեղ կյանքի կոչեց հայկական մշակույթը հանրայնացնելու եւս մեկ նախաձեռնություն․ընկերության կոնյակի մառանում բացվեց «Դիմակահանդես» ցուցադրությունը, որն Արամ Խաչատրյանի ստեղծագործական հանճարին նվիրված յուրատիպ անկյուն է։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Արմենիա Վայն եւ Արամ Խաչատրյան անունների կապը երկար պատմություն ունի․ Ընկերության մառանում ավելի քան 10 տարի հնչում են կոմպոզիտորի մեղեդիները։
-Արմենիա Վայն ընկերությունը երբեք չի սահմանափակվել արտադրական գործընթացներով։ Մեր գործունեության առաջին իսկ պահից մեծագույն նպատակ է եղել ստեղծել ազգային, մնայուն արժեհամակարգ, որը կխոսի հայի, Հայաստանի եւ հայկականի մասին։ Մենք այս պատասխանատվությունն ու առաքելությունը կրում ենք սիրով եւ ամենայն նվիրումով, - պատմում է ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը:
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ որպես Հայաստանյան մշակութային կարեւոր օջախ, անշուշտ, պետք է դառնար մեր մշտական գործընկերը։ «Դիմակահանդես» կոչվող այս գողտրիկ անկյունը հնարավորություն կտա մեր այցելուներին, հյուրերին ու գործընկերներին ՝ վայելել խաչատրյանական շունչը մեր կոնյակաբույր մառանում», - հավելել է նա:
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը պատմում է.
-Մեր համագործակցությունը սկսվեց դեռ 2022 թվականին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ինչը շատ խորհրդանշական եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող է․ուրախ եմ, որ արվեստի այս երկու դրսեւորումներից՝ երաժշտություն եւ կոնյակագործություն, ծնվեց այս գեղեցիկ համագործակցությունը եւ ցուցադրությունը։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Երկու թանգարանների միջեւ կնքված հուշագիրը միայն սկիզբն է: Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով, Արմենիա Վայնը արտադրական գործընթացին զուգահեռ ունի մի շարք ծրագրեր՝ թանգարայնացնելու գործարանի տարբեր հատվածներ եւ այցելուներին ներկայացնելու Հայաստանն իր ամբողջ հմայքով։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Արմենիա Վայն գինեգործարանը վերջին տարիներին տուրիստական սիրելի ուղղություն է դարձել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած այցելուների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանը՝ որպես գինու եւ գաստրո ուղղություն։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
-Նախորդ տարվա ընթացքում մեզ այցելած 30 000 զբոսաշրջիկների հոսքը ոգեշնչում է հավատալ, որ Հայաստանն իսկապես կարելի է դարձնել գինու եւ գաստրո տուրիզմի կենտրոն։ Հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք եւ համոզված եմ, որ «Դիմակահանդես» ցուցադրությունն ու նմանատիպ նախաձեռնությունները դառնալու են կարեւոր քայլեր այս գործում,- նշում է ընկերության տուրիզմի եւ հյուրընկալության բաժնի ղեկավար Աբրահամ Մուրադյանը։
Լուսանկարը՝ Արմենիա Վայն
Արմենիա Վայնը եւ Հայաստանի գինու պատմության թանգարանն արդեն ունեն մի շարք հաջողված համագործակցություններ Մատենադարանի, Երեւանի պատմության թանգարանի, Փարաջանովի տուն-թանգարանի, Ազգային կինոկենտրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Ընկերությունը ծրագրում է ընդլայնել համագործակցության հորիզոնները նաեւ հայկական մշակույթը պահպանող եւ աշխարհին ներկայացնող այլ կառույցների հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: