Noah of Areni ընկերությունը եւ Մեդիամաքսն ամփոփել են համատեղ «Թոզոտ» մրցանակային թեստ-խաղի արդյունքները, որին կարելի էր մասնակցել 2024թ. փետրվարի 19-ի ժամը 12:00-ից մինչեւ 2024թ. փետրվարի 21-ի ժամը 12:00-ը։
Թեստ խաղն ունեցել է 70 մասնակից, որոնցից գրանցվել էին 34-ը (գրանցումը մասնակցության պարտադիր պայման էր):
Բոլոր 5 հարցերին ճիշտ է պատասխանել մեկ մասնակից՝ Նորիկ Հարությունյանը: Նրան Noah of Areni ընկերությունը կնվիրի երկու շիշ Arkuri Tozot 2021 գինի:
Եւս երեք մասնակից՝ Լուսինե Հարությունյանը Վահե Մաթեւոսյանը եւ Սոֆի Եղյանը, մոտ էին հաջողությանը, բայց ճիշտ էին պատասխանել 5 հարցից 4-ին:
Թեստ-խաղի նպատակն էր ստուգել գիտելիքները Թոզոտ սորտի խաղողի եւ դրանից պատրաստվող գինիների մասին:
***
Ստորեւ ներկայացված են թեստ-խաղի հարցերն ու ճիշտ պատասխանները:
1. Թոզոտը հիմնականում հանդիպում է
Վայոց ձորի մարզի հին այգիներում:
2. Թոզոտն այս սորտի «հեռու բարեկամն է»
Խնդողնի:
3. Թոզոտից պատրաստում են
Կարմին եւ վարդագույն գինի:
4. Թոզոտը Սպիտակ Արենի սորտի
«Հայրն է»:
5. Թոզոտը «հինգերորդ համ ունի», որը կոչվում է
Ունամի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: