Մոսկվայի միջազգային հեղինակավոր ProdExpo ցուցահանդեսում«Արմենիա Վայն» ընկերությունը, ինչպես ամեն տարի, ստանձնել էր աշխարհին հայկական գինին, կոնյակը եւ ազգային մշակույթը ներկայացնելու պատասխանատվությունը։
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
Լինելով տարածաշրջանում խոշոր արտադրող եւ տարիներ շարունակ զբաղեցնելով առաջատար դիրքեր գինեգործության ոլորտում՝ «Արմենիա Վայն» ընկերությունն այս տարի ներկայացրել է նաեւ իր 18 տարիների աշխատանքի արդյունքը՝ ձեռակերտ կոնյակի բույրով։
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«Այս շրջափուլի մեկնարկն ընկերության համար անչափ պատասխանատու եւ կարեւոր էր. գործունեության առաջին օրերից մենք փայփայել ենք այս նպատակը՝ ստեղծել հայկական կոնյակ, որն իր ամբողջ էությամբ արվեստի նմուշ է ՝ ծնված սիրո, ազնվության եւ նվիրումի արդյունքում: Ընդամենը ամիսներ առաջ մենք ներկայացրեցինք կոնյակագործության այս սիմֆոնիան հայ հանրությանը, այսօր արդեն այն ճանաչում են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս», - ասել է
«Արմենիա Վայն»-ի կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը:
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«V&M». այսպես է կոչվում ընկերության բացառիկ կոնյակը, որը պաշտոնապես ներկայացվեց միջազգային սպառողին մոսկովյան «ProdExpo» ցուցահանդեսի ընթացքում։
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
Ցուցահանդեսի մասնակիցներն ու խմիչքի գիտակները մեծ ոգեւորությամբ են խոսել «Արմենիա Վայն» ընկերության նոր կոնյակի մասին:
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«Հիացած եմ. սա իսկապես հայկական կոնյակի պատմության մեջ ամբողջովին նոր ու յուրահատուկ օրինակ է, կարելի է նույնիսկ ասել մեկ քայլ առաջ շուկայից. սա մեզ համար հետաքրքիր բացահայտում էր», - ասել է ցուցահանդեսին մասնակցող ոլորտի գիտակներից մեկը:
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«Արմենիա Վայն» ընկերության ճանապարհը մշտապես զուգորդվում է հայկական մշակույթի, պատմության եւ ավանդույթների հետ. բացառություն չէ նաեւ ProdExpo 2024-ը։ Ընկերության տաղավարում ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում հայկական տերուարի համերն ու բույրերը միախառնվում էին հայկական դասական երաժշտության կենդանի հնչյունների հետ՝ ամբողջացնելով Հայաստանն աշխարհին լավագույն կերպով ներկայացնելու ընկերության նպատակը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: