«Երեմյան Փրոդաքթսի» բարձրակարգ, եվրոպական ամենախիստ պահանջներին համապատասխանող, սննդարար եւ առողջարար կաթն արդեն հասանելի է 250 մլ շշով։
Կաթի արտադրության եւ սպառման նոր մշակույթ ձեւավորելու իր նպատակի եւ ռազմավարության շրջանակում «Երեմյան Փրոջեքթսը» բազմաթիվ ծրագրեր եւ միջոցառումներ է իրականացրել։ 250 մլ տարայով կաթի արտադրությունը բարձրակարգ կաթը հասանելի դարձնելու տարբերակներից մեկն է։
«Երեմյան Փրոդաքթսի» մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանի խոսքով՝ փոքրիկ շշով կաթի արտադրությունը եւս ուղղված է առօրյայում ավելի շատ կաթ օգտագործելուն.
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոդաքթս»
««Երեմյան Փրոդաքթսի» կաթը համապատասխանում է միջազգային «Ա» կարգի չափանիշներին, չի պարունակում գլյուտեն, մեր ամբողջ կաթնամթերքը պատրաստվում է բացառապես մեր ֆերմաների անարատ կաթից։ Մեր նպատակներից մեկն այն է, որպեսզի հասարակությունը լինի բավականաչափ իրազեկ ու կարողանա տարբերակել բարձրակարգ կաթը, այն ավելի շատ օգտագործի։ Վստահ ենք, որ նոր շշով կաթը կդառնա մեր առօրյայի մի մասը, երեխաների համար՝ դպրոցում ընդմիջելու, երիտասարդների համար՝ օրվա ծանրաբեռնված գրաֆիկում առողջ ըմպելիք վայելելու, եւ առհասարակ, առողջ ապրելակերպ վարելու համար։ «Երեմյան Փրոդաքթսի» 250 մլ ծավալով կաթը հարմար է կյանքի տարբեր իրավիճակների, միշտ մեզ հետ ունենալու համար»»։
«Երեմյան Փրոդաքթսի» արդեն շատ սիրված ու յուրահատուկ բրենդավորմամբ տարայի 250 մլ տարբերակը եւս ամբողջացնում եւ փոխանցում է «Կաթը սեր է» ջերմ կարգախոսը։ Նոր շշով կաթն արդեն առկա է Երեւանի բոլոր սուպերմարկետներում, ինչպես նաեւ հասանելի է առաքումով։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոդաքթս»
«Երեմյան Փրոդաքթսն» ունի հարուստ ու բազմազան տեսականի՝ կաթ 0.5% եւ 3.2% յուղայնությամբ (750 եւ 250 մլ) մածուն, հալած պանիր, պանիր Լոռի, պանիր բուրրատա, սուլուգունի, մոցարելլա, ռիկոտտա, թել պանիր, կաթնաշոռ, ռեժան, տարբեր համերով բնական ըմպելի յոգուրտ, թան, թթվասեր, քամած մածուն։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2019 թվականից մեկնարկել եւ իրագործում է նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից` սեղան» հայեցակարգի վրա, ինչն ապահովում է ամբողջական փակ ցիկլ։ Վերջինս թույլ է տալիս վերահսկել կաթի արտադրության ամբողջ գործընթացը՝ սկսած սերմի ցանումից եւ կերի ստացումից, մինչեւ պատրաստի մթերքի մատակարարումը վաճառակետեր։
«Երեմյան Փրոդաքթսի» Ֆերմաները համապատասխանեցված են արտադրության միջազգային չափանիշներին, հագեցած են ժամանակակից ավտոմատ տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով։ Ֆերմաներում ավտոմատացված են ինչպես կերակրման, այնպես էլ կիթի գործընթացները. առանձնացված սրահից կաթը փակ ցիկլով եւ 2 հատուկ ֆիլտր անցնելով հոսում է դեպի սառնարան, ապա հատուկ մեքենա, որն էլ կաթը տեղափոխում է Երեւան՝ կաթնամթերքի վերամշակման գործարան: Լաբորատոր պարտադիր փորձաքննություններից հետո պատրաստի փաթեթավորմամբ կաթն ու կաթնամթերքը հատուկ մեքենաներով տեղափոխվում են վաճառասրահներ։
Հայաստանում կաթի արտադրության եւ սպառման նոր մշակույթ ձեւավորելու եւ երկրում պարենային անվտանգության ապահովմանը նպաստելու նպատակով «Երեմյան Փրոջեքթս» 2022 թվականին ՀՀ կառավարության եւ ԵԱԶԲ-ի հետ կնքեց ներդրումային խոշոր պայմանագիր, որի շրջանակում Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցեց Հայաստանում իր տեսակի մեջ եզակի անասնապահական խոշոր համալիր։ Համալիրը հնարավորություն է տալիս ընդլայնել որակյալ կաթի արտադրության ծավալները, ձեւավորել կաթի սպառման նոր մշակույթ, գյուղատնտեսության, անասնապահության եւ ֆերմերային տնտեսվարման օրինակելի մոդել։
Սննդարար առողջարար եւ շատ համեղ Երեմյան Փրոդաքթս. «Կաթը սեր է»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: