×

Իսրայելական Cofix ցանցը մուտք է գործել Հայաստանի շուկա

Իսրայելական Cofix սուրճի ցանցը մուտք է գործել Հայաստանի շուկա՝ առաջին սրճարանը բացելով «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում:
 
Worldcoffeeportal.com-ը հայտնում է, որ Cofix-ը եւ նրա հայաստանյան գործընկեր «Գալաքսի» խումբը մտադիր են 2024 թվականին Հայաստանում եւս 10 կետ բացել:

Սպասվում է, որ Cofix-ի գլխավոր խանութը Երեւանում կբացվի փետրվարին:

Ցանցը Հայաստանում առաջարկելու է գնագոյացման քառաստիճան համակարգ՝ ամենաէժան սուրճն արժենալու է 600 դրամ, իսկ ամենաթանկը՝ 1500 դրամ:

2013 թվականին հիմնադրված Cofix-ը ներկայում ավելիք 400 կետ ունի՝ Իսրայելում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Լեհաստանում եւ Իսպանիայում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին