Միջազգային The Drink Business ամսագիրը, ներկայացնելով համաշխարհային գինու առաջատար բրենդները, ծավալուն անդրադարձ է կատարել «Արմենիա Վայն» ընկերության օրգանական «ԲիոՆէ» եւ ուլտրա պրեմիում դասի «Թարիրի Կարասում» կարմիր գինիներին։
«Հայկական խաղողագործությունը գալիս է դարերի խորքից, իսկ «Արմենիա Վայն» ընկերության հիմնած գինեգործական արդյունաբերությունը երաշխավորում է հայկական գինու փայլուն ապագան»,- գրում է ամսագիրը՝ մանրամասն նկարագրելով հայկական օրգանական «Բիոնէ» գինին, որն ունի միջազգային սերտիֆիկացում «ԷկոՍերտ» ընկերության կողմից։
«Թարիրի Կարասում»-ն այն հայկական գինին է, որը պահպանում է հայկական գինեգործական 6000-ամյա ավանդույթները։ Հնացում անցնելով կավե կարասներում՝ այս գինին բյուրեղյա կերպով փոխանցում է հայկական տերուարի առանձնահատկությունները», - գրում է The Drink Business-ը։
Խմիչքի աշխարհում մեծ ճանաչում վայելող The Drink Business ամսագիրը լուսաբանում է խմիչքների համաշխարհային արդյունաբերության նորությունները, միտումները եւ ուղղությունները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: