2023 թվականի հոկտեմբերից պաշտոնապես շուկայում են SAVAR գինիները:
Ապրանքանիշի գինեգործարանը եւ խաղողի այգիները տեղակայված են Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղում՝ ներկայացնելով տեռուարի եւ ավանդույթների յուրահատուկ համադրություն:
Ապրանքանիշի անվանումը ծագել է հայերեն «սավառնել» բառից:
Լուսանկարը՝ SAVAR
SAVAR-ը ներկայանում է չոր սպիտակ, կարմիր եւ վարդագույն տեսակներով, ինչպես նաեւ հնեցված գինիներով եւ օգտագործում է խաղողի էնդեմիկ տեսակներ՝ Արենի, Խաթուն Խարջի։
Լուսանկարը՝ SAVAR
2024 թվականին SAVAR-ը շուկայում կներկայացնի հնեցված գինիների նոր շարք Կախեթ եւ Արենի խաղողի տեսակներից, ինչպես նաեւ առաջին անգամ Հայաստանում շուկա կհանի հնեցված գինի Խաթուն Խարջի խաղողի տեսակից։
Վարդան Սահակյանը | Լուսանկարը՝ SAVAR
Ապրանքանիշի հիմնադիր Վարդան Սահակյանն ասում է, որ իր երազանքն է Ռինդը դարձնել զբոսաշրջային գրավչության նոր կետ, հանրահռչակել խաղողի հազվագյուտ տեսակները եւ հաստատել հայկական գինիների տեղը համաշխարհային գինու քարտեզի վրա։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: