×

Քննարկվել են Արցախի գինու արտադրողների խնդիրները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն ու գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են Արցախի գինու արտադրողներին։

Արցախցիները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են արտադրությունը Հայաստանում շարունակելու, արտահանում կազմակերպելու եւ ճիշտ փաստաթղթավորում ապահովելու ժամանակ։

Հանդիպման ընթացքում գույքագրվել են արցախցի գործարարների խնդիրները՝ հնարավորինս արագ լուծման ուղիներ փնտրելու եւ արտադրությունն արդեն Հայաստանում ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Որոշվել է կազմակերպել ավելի փոքր աշխատանքային խմբերով մի քանի հանդիպում, կազմել գործողությունների ծրագիր, ինչպես նաեւ վերամշակել միջազգային գործընկերների առաջարկած ծրագրերը՝ ստեղծված իրավիճակում ավելի շոշափելի արդյունք ստանալու համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին