Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հրավիրում է բոլորին բացահայտել ARARAT հայկական կոնյակի ստեղծագործ աշխարհը։
Դեկտեմբերի 16-ին եւ 17-ին (ժամը՝ 10։00-ից 18։00-ը) կայանալիք «Բաց դռների օրեր»-ի շրջանակում թանգարանը կներկայացնի հայկական կոնյակագործության հարուստ պատմությունը, տարիների արդյունքում մեզ հասած ժառանգությունն ու փորձը, ինչպես նաեւ այն առեղծվածային ուղին, որն անցնում է լեգենդար խմիչքը։
«Բաց դռների օրերի» ընթացքում թանգարանի խանութում գործելու են հատուկ գներ։
Մուտքն ազատ է:
Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի ARARAT թանգարան կգործեն անվճար ավտոբուսներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: