Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելել են Հայաստանի ազգային գրադարան։
«Convivial Reunion» նախաձեռնությունը աշխատանքից դուրս միմյանց հետ մշակութային փորձառությամբ ջերմ եւ հիշարժան պահեր կիսելու մասին է։
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Ազգային գրադարանի մասնագետների կազմած հատուկ ծրագրով ԵԿԳ աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ գրատպության ժառանգության հազվագյուտ նմուշներին։ Յուրահատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին գրադարանի պահոցներից դուրս բերված գինեգործության թեմայով հրատարակություններ։ Ցուցադրությունը ներկայացնում էր հայկական կոնյակագործության ակունքներին վերաբերող բազմազան նյութեր, այդ թվում Հայաստանում կոնյակագործության հիմնադիրներից Թաիրյանների անձնական հավաքածուից։
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Միջոցառման հանդիսավոր բացման հատվածում Երեւանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին է հանձնել ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները, որոնք հետայսու իրենց տեղը կգտնեն աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցի հազարավոր բացառիկ նյութերի շարքում։
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Միջոցառման երկրորդ մասում կայացել է պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գեւորգյանի «Ինչպե՞ս բրենդավորել պատմությունը» հատուկ դասախոսությունը։
«Դարեր ի վեր գրադարանները եղել են ոչ միայն գրավոր հուշարձանների պահոց, այլեւ գիտությանը, մշակույթին եւ պատմությանը հարաբերվելու միակ վայրերը։ Եվ այսօր այս ձեւաչափի ներքո մեզ համար կարեւոր էր ի ցույց դնել, գրադարանի խորքային էությունը ՝ նրա ընձեռած անփոխարինելի հնարավորությունները։
Զարուհի Սարիբեկյանը | Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Շատ ուրախ ենք նաեւ Հայաստանի ազգային գրադարանին հանձնել ARARAT լեգենդար հայկական կոնյակի ժամանակակից պիտակների հավաքածուն, որը հասանելի կլինի գրադարանի բազմահազար ընթերցողներին պատմական եւ մշակութաբանական տարատեսակ հետազոտությունների համար», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
«Հայաստանի ազգային գրադարանը ուրախ է մեր երկրի ապրանքային խորհրդանիշներից մեկը ներկայացնող գործարանի աշխատակազմին իր հարկի տակ հյուրընկալելու եւ մեր տպագիր հարստության գանձերը ձեզ ցույց տալ համար: Իրենց գործունեության ոլորտներով եւ աշխատանքի բնույթով առաջին հայացքից այնքան հեռու Հայաստանի ազգային գրադարանին եւ Երեւանի կոնյակի գործարանին այսօր միավորում է մեր ընդհանուր նպատակը, այն է՝ մեր ավանդույթների եւ անցյալի ժառանգության պահպանումը», - ասել է Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: