×

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

«Արմենիա Վայնը» առաջին անգամ Օպերայում կներկայացնի «V&M» բացառիկ կոնյակը

Ավելի քան 15 տարի գործունեություն ծավալելով հայկական եւ համաշխարհային շուկայում եւ զբաղեցնելով առաջատար դիրքեր՝ «Արմենիա Վայն» ընկերությունը հանրությանը վերջապես կներկայանա կոնյակով, որը դառնալու է հպարտանալու եւ Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնելու բացառիկ նմուշ։

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


“V&M”. այսպես է կոչվում կոնյակագործության արվեստի ձեռակերտ գլուխգործոցը, որը «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիրներ Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների անմնացորդ սիրո, նվիրումի, ազնվության եւ հոգատարության դրսեւորումն է՝ հայրենի hողի եւ ժողովրդի հանդեպ։

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


Այս ազնվական խմիչքը յուրահատուկ լիրիկական բալադ է, որն արարվել է հայկական տերուարի պարգեւած բերքի, հայկական եւ ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթների միաձուլումից։

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


««V&M» կոնյակն իրապես անկրկնելի է իր էությամբ։ Նրա մեջ ամփոփված են հայկական տերուարի համային եւ բուրային բոլոր առանձնահատկությունները, որոնք այնքան ներդաշնակորեն միախառնվել են ֆրանսիական տեխնոլոգիաների հետ։ Որպես կարեւորագույն եւ որոշիչ նոտա՝ մենք հայկական կոնյակը հնացրել ենք ֆրանսիական 80-100 տարեկան կաղնեփայտե տակառներում։ Այն, ինչ ստացվել է մեր 10 տարիների նվիրված աշխատանքի արդյունքում, համերի եւ բույրերի հանճարեղ սիմֆոնիա է հիշեցնում»,- պատմում է ընկերության ֆրանսիացի խորհրդատու-կոնյակագործ Օլիվիե Շապտը, ով տարիներ շարունակ գլխավորել է «V&M» կոնյակի ստեղծման գործընթացը։

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


Իր գործունեության առաջին իսկ օրերից «Արմենիա Վայն» ընկերության կարեւորագույն առաքելությունը եղել է աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը եւ պատմությունը՝ բույրերի եւ համերի միջոցով։ Տարիներ շարունակ գինեգործության ոլորտում բարձր նշաձող սահմանելելով ՝ ընկերությունն այժմ սկսում է հայկական կոնյակագործության բացառիկ շրջան՝ պատմելով աշխարհին Հայաստանի մասին՝ կոնյակի բույրով։

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


«Այս վեհ ըմպելիքը անմնացորդ սիրո, ազնվության, հոգատարության եւ համբերության արդյունք է, որը 10 տարի շարունակ հնացել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանճարեղ մեղեդու ներքո։ Միաձուլվելով ազգային ժառանգության ելեւէջներին՝ «V&M» կոնյակը դարձել է դասական սիմֆոնիա՝ կոնյակի հմայիչ բույրերով. եւ այս ստեղծագործության շնորհանդեսը կարող էր լիներ միայն բարձր արվեստի տանը՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում», - պատմում է ընկերություն կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը: Նա հավելում է, որ «V&M» կոնյակը դարձավ «Արմենիա Վայն» ընկերության եւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջեւ երկարատեւ համագործակցության հիմնասյունը։

Համագործակցության շրջանակում՝ «V&M» ձեռակերտ կոնյակի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Այդ օրը հայ սպառողն առաջին անգամ կվայելի «Արմենիա Վայն» ընկերության 10 տարվա աշխատանքի արդյունքը եւ «Կարապի լիճը» բալետը։

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


«V&M» կոնյակն ըմպելով ՝ կոնյակի սիրահարները ոչ միայն կբացահայտեն հայկական տերուարի յուրահատուկ բուրային փնջերը, այլ նաեւ ամեն կաթիլում կլսեն դասական հանճարեղ նոտաներ: 3,5,7 եւ 10 տարեկան «V&M» հայկական կոնյակները շնորհանդեսից հետո կներկայացվեն նաեւ հանրապետության վաճառասրահներում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին