Ռուսաստանի կառավարությունը ոչ բարեկամ երկրներից գինու ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափը 12,5%-ից բարձրացրել է 20%-ի։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նոր դրույքաչափը կգործի մինչեւ 2023 թվականի վերջը։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը նշել է, որ գինու ներքին արտադրությունը եւ բարեկամ երկրներից ներմուծումը լիովին կբավարարեն ներքին պահանջարկը։
Մասնավորապես, նշվում է, որ 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան գինու ներմուծումն աճել է 2,6 անգամ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: