Շտապեք ձեռք բերել մասնակցության փաթեթ
Հուլիսի 22-ին եւ 23-ին՝ ժամը 14։00-ից մինչեւ 22։30-ը, Երեւանի Զաքյան փողոցում տեղի կունենա տարվա ամենափրփրուն իրադարձությունը՝ «Գարեջրի Օրերը», որի կազմակերպում է «Երեւանի Գինու Օրեր» փառատոնի հիմնադիր «ԷվենտՏուրա» ընկերությունը:
Փառատոնի օրերին հայկական գարեջուր արտադրող տասնյակից ավելի ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու պատրաստման տեխնոլոգիաները:
Ներկայացված գարեջրի տեսականին համտեսելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, որը հասանելի է ընկերության պաշտոնական էջում, ինչպես նաեւ՝ toms.am, tkt.am, ticketOn.am եւ Իդրամ հարթակներում:
Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մասնակցող գարեջրագործ ընկերության արտադրանքի պատմությանը, ալկոհոլի ու սննդի ճիշտ համադրության, ըմպելիքի համային առանձնահատկությունների եւ այլ մանրամասների։ Իսկ երաժշտական հովանավոր Hard Rock Cafe –ն ու հրավիրված բենդերը կապահովեն մասնակիցների բարձր տրամադրությունը:
Փառատոնը կամբողջացնեն ու իսկական տոնի կվերածեն ժամանցային խաղերն ու խաղարկվելիք շուրջ 1 000 նվերները:
Ուշադրություն
«Գարեջրի Օրեր» փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, իսկ 2021 թվականի փառատոնի բաժակի առկայության դեպքում՝ միայն տոմսակները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: